Հաշվապահ

 

«ՎԱԵԼԿՈՆ» ՍՊ ընկերությունն աշխատանքի է հրավիրում հաշվապահի

Հաշվապահը պատասխանատու է  ընկերության հաշվապահական հաշվառման հետ կապված բոլոր գործառույթների համար` օրենսդրությամբ և ներքին կանոնակարգերով սահմանված սկզբունքներով:

Հաշվապահի հիմնական պարտականություններն են՝

  • Ամսական հարկային հաշվետվությունների կազմում՝ թղթային և էլեկտրոնային (ԱԱՀ, Եկամտային հարկ, Հարկային տեղեկանք ստացված և դուրս գրված հաշիվների, թղթային տարբերակով ստացված հաշիվների, վիճակագրություն)
  • Շաբաթական ֆինանսական և հաշվապահական հաշվետվությունների կազմում վերադասի համար
  • Ներմուծման համար անհրաժեշտ փաստաթղթերի կազմում
  • Էլեկտրոնային ֆայլում հաշիվների մուտքերի և փոխանցումների լրացում
  • Պահեստի մուտքերի և ելքերի մուտքագրում
  • Կազմակերպության կողմից իրականացվող շինարարության համար ամսական կատարողական ակտերի և ամենօրյա ապրանքների ելքերի մուտքագրում կատարողականի համար նախապես կազմված էլեկտրոնային ֆայլում

Անհրաժեշտ գիտելիքներ և որակավորում

  • Կրթական աստիճան (առնվազն մագիստրոսի կոչում) հաշվապահության, ֆինանսների բնագավառներում
  • Առնվազն 2 տարվա փորձ ֆինանսական կառավարման և հաշվապահության բնագավառներում
  • Հաշվապահական հաշվառման ՀԾ ծրագրի գերազանց իմացություն
  • Հայերեն, լեզուներով գրավոր և բանավոր հաղորդակցման գերազանց հմտություններ, ռուսերեն և անգլերեն լեզուների իմացությունը ցանկալի է
  • MS Office- ի գերազանց իմացություն

Դիմելու համար անհրաժեշտ է լուսանկարով ինքնակենսագրականը ուղարկել hr@waelcon.am էլ. հասցեին, թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը կամ դիմել մեր կայքի միջոցով՝ լրացնելով համապատասխան դաշտերը

Դիմել այս թափուր աշխատատեղին









    ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ