ՋԵՌՈՒՑՈՒՄ
«ՎԱԵԼԿՈՆ» ընկերությունը կատարում է տարբեր հզորության կաթսայատների և ջեռուցման համակարգերի նախագծում և մոնտաժում: Մենք իրականացնում ենք ջեռուցման համակարգերի ամբողջական համալիր աշխատանքներ ցանկացած մակերեսի և նշանակության օբյեկտների համար՝ արտադրական տարածքներ, գործարաններ, բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրներ, առևտրի կենտրոններ, հյուրանոցային համալիրներ, արդյունաբերական օբյեկտներ, առանձնատներ, գրասենյակներ և այլն:
Սկսած 2009 թվականից «ՎԱԵԼԿՈՆ» ՍՊԸ հիմնական մասնագիտացված ուղղվածություններից է կաթսայատների և ջեռուցման համակարգերի շինարարությունն ու մոնտաժը:
Սկզբնական փուլում մշակվում է ջերմամատակարարման էսքիզային սխեմա, կատարվում անհրաժեշտ սարքավորումների ընտրություն: Նախագծում ներառվում է խողովակաշարերի մոնտաժի եղանակն ու տեղերը: Ելակետային տվյալներն են՝ ջերմային և հիդրավլիկ հաշվարկները, շինարարական նորմերի և կանոնների շրջանակներում կիրառվող տեխնոլոգիաները և պահանջները: Նախագծի համաձայնեցումից հետո, իրականացվում է համադրություն առկա ինժեներական ցանցերի հետ, կատարվում տարածքների, հիմքի և պատերի նախապատրաստում՝ հաջորդող մոնտաժային աշխատանքների համար: Նախագծի իրականացման ավարտական փուլում կազմվում է տեխնիկա-տնտեսական նախահաշիվ և օպտիմալ սարքավորումների ընտրություն:
Մեր ընկերությունը սպառողին առաջարկում է միայն միջազգային ստանդարտներին համապատասխանող, հանրահայտ ապրանքանիշերի որակյալ ապրանքներ:
«ՎԱԵԼԿՈՆ» ընկերության փորձառու մասնագետները ծառայությունների մատուցման տվյալ բնագավառում իրականացնում են ցանկացած բարդության ջեռուցման համակարգերի մոնտաժում: Բարդ, բայց արդյունավետ համակարգը կգործի հնարավորինս և, որ ամենակարևորն է, անվտանգ, եթե այն տեղադրվի գրագետ և որակով:
Ջեռուցման համակարգերի և կաթսայատների իրականացման ոլորտում ձեռք բերված մասնագիտական փորձը թույլ է տալիս կարճ ժամանակահատվածում կատարել մոնտաժային և շինարարական աշխատանքներ՝ որակի և երաշխիքի համադրությամբ:
Մեր ընկերությունը հիմնականում առաջնայնություն է տալիս սպառողին ընտրության հնարավորություն տալու գաղափարին: Նա կարող է ձեռք բերել բարձր, միջին կամ ցածր գնային սեգմենտի սարքավորումներ, արդյունքում ունենալով իր համար ընդունելի գնով համակարգ:
Մեր ապրանքատեսականու բազմազանությունը ընձեռում է լայն հնարավորություններ: Լինելով մի շարք արտասահմանյան արտադրողների դիստրիբյուտոր, մենք մատակարարում ենք ջեռուցման համակարգերի և կաթսայատների հետևյալ տեսակների սարքավորումներ.
- Կաթսաներ և կաթսայատան սարքավորումներ;
- ջեռուցման մարտկոցներ;
- կոնվեկտորներ;
- Կարգավորող և զտիչ սարքեր;
- Չափիչ գործիքներ;
- Ջեռուցման համակարգի աքսեսուարներ;
- Խողովակաշարերի պարագաներ;
- Խողովակաշարեր և կցամասեր;
- Ջերմամեկուսացում;
- Ջերմավտոմատիկա:
«ՎԱԵԼԿՈՆ» ընկերությունը մատուցում է հետևյալ ծառայությունները.
- Ջեռուցման համակարգի օպտիմալ և էներգաարդյունավետ կոնցեպտի ընտրություն;
- Ընդհանուր ջեռուցման համակարգի, խողովակաշարերի, պոմպակայանների, կաթսաների և կաթսայատան սարքավորումների հաշվարկ;
- Հուսալի առաքումներ ժամանակին;
- Բարենպաստ և մրցունակ գներ;
- Տեխնիկական հսկողություն;
- Կաթսաների, սեկցիոն մարտկոցների ներմուծում,
- Ջեռուցման ցանցերի կազմակերպում, ջրի նախապատրաստում;
- Մոնտաժային, գործարկման և կարգաբերման աշխատանքներ;
- Երաշխիքային և սպասարկման ծառայություններ:
Եվրոպական առաջատար արտադրողների պաշտոնական դիստրիբյուտորի կարգավիճակը երաշխավորում է փոխշահավետ համագործակցություն, ինչն օգնում է մեզ ձեռք բերել, կառուցել բարձրորակ և հուսալի ընդհանուր ջեռուցման համակարգեր:
