Գնումների բաժնի մասնագետ
«ՎԱԵԼԿՈՆ» ՍՊ ընկերությունն աշխատանքի է հրավիրում գնումների բաժնի մասնագետի:
Գնումների մասնագետը պատասխանատու է գնումների և վաճառքների իրականացման հետ կապված գործառույթների համար՝ օրենսդրությամբ և ներքին կանոնակարգերով սահմանված սկզբունքներով:
Գնումների բաժնի մասնագետի հիմնական պարտականություններն են՝
• Հարցումների կազմում և պատվերների ձևակերպում
• Ներքին շուկայում մատակարարների կողմից լավագույն գնային և ապրանքային առաջարկների համեմատական վերլուծություն
• Պարբերաբար վերլուծական աշխատանքների իրականացում՝ հնարավոր նոր գործընկերների ձեռքբերման կամ առկա գործընկերների հետ առավել շահավետ պայմաններով համագործակցելու նպատակով
• Մատակարարների հետ աշխատանքի համակարգում և վերահսկողություն
• Գործընկերների հետ բիզնես հարաբերությունների ամրապնդում
Անհրաժեշտ գիտելիքներ և որակավորում
• Կրթական աստիճան
• Աշխատանքային փորձը համապատասխան բնագավառում ցանկալի է
• Հայերեն լեզվով գրավոր և բանավոր հաղորդակցման գերազանց հմտություններ
• MS Office- ի գերազանց իմացություն
Դիմելու համար անհրաժեշտ է լուսանկարով ինքնակենսագրականը ուղարկել hr@waelcon.am էլ. հասցեին, թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը կամ դիմել մեր կայքի միջոցով՝ լրացնելով համապատասխան դաշտերը