ՋԵՌՈՒՑՈՒՄ

«ՎԱԵԼԿՈՆ» ընկերությունը կատարում է տարբեր հզորության կաթսայատների և ջեռուցման համակարգերի նախագծում և մոնտաժում: Մենք իրականացնում ենք ջեռուցման համակարգերի ամբողջական համալիր աշխատանքներ ցանկացած մակերեսի և նշանակության օբյեկտների համար՝ արտադրական տարածքներ, գործարաններ, բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրներ, առևտրի կենտրոններ, հյուրանոցային համալիրներ, արդյունաբերական օբյեկտներ, առանձնատներ, գրասենյակներ և այլն:

Սկսած 2009 թվականից «ՎԱԵԼԿՈՆ» ՍՊԸ հիմնական մասնագիտացված ուղղվածություններից է կաթսայատների և ջեռուցման համակարգերի շինարարությունն ու մոնտաժը:

Սկզբնական փուլում մշակվում է ջերմամատակարարման էսքիզային սխեմա, կատարվում անհրաժեշտ սարքավորումների ընտրություն: Նախագծում ներառվում է խողովակաշարերի մոնտաժի եղանակն ու տեղերը: Ելակետային տվյալներն են՝ ջերմային և հիդրավլիկ հաշվարկները, շինարարական նորմերի և կանոնների շրջանակներում կիրառվող տեխնոլոգիաները և պահանջները: Նախագծի համաձայնեցումից հետո, իրականացվում է համադրություն առկա ինժեներական ցանցերի հետ, կատարվում տարածքների, հիմքի և պատերի նախապատրաստում՝ հաջորդող մոնտաժային աշխատանքների համար: Նախագծի իրականացման ավարտական փուլում կազմվում է տեխնիկա-տնտեսական նախահաշիվ և օպտիմալ սարքավորումների ընտրություն:

Մեր ընկերությունը սպառողին առաջարկում է միայն միջազգային ստանդարտներին համապատասխանող, հանրահայտ ապրանքանիշերի որակյալ ապրանքներ:

«ՎԱԵԼԿՈՆ» ընկերության փորձառու մասնագետները ծառայությունների մատուցման տվյալ բնագավառում իրականացնում են ցանկացած բարդության ջեռուցման համակարգերի մոնտաժում: Բարդ, բայց արդյունավետ համակարգը կգործի հնարավորինս և, որ ամենակարևորն է, անվտանգ, եթե այն տեղադրվի գրագետ և որակով:

Ջեռուցման համակարգերի և կաթսայատների իրականացման ոլորտում ձեռք բերված մասնագիտական ​​փորձը թույլ է տալիս կարճ ժամանակահատվածում կատարել մոնտաժային և շինարարական աշխատանքներ՝ որակի և երաշխիքի համադրությամբ:

Մեր ընկերությունը հիմնականում առաջնայնություն է տալիս սպառողին ընտրության հնարավորություն տալու գաղափարին: Նա կարող է ձեռք բերել բարձր, միջին կամ ցածր գնային սեգմենտի սարքավորումներ, արդյունքում ունենալով իր համար ընդունելի գնով համակարգ:

Մեր ապրանքատեսականու բազմազանությունը ընձեռում է լայն հնարավորություններ: Լինելով մի շարք արտասահմանյան արտադրողների դիստրիբյուտոր, մենք մատակարարում ենք ջեռուցման համակարգերի և կաթսայատների հետևյալ տեսակների սարքավորումներ.

  • Կաթսաներ և կաթսայատան սարքավորումներ;
  • ջեռուցման մարտկոցներ;
  • կոնվեկտորներ;
  • Կարգավորող և զտիչ սարքեր;
  • Չափիչ գործիքներ;
  • Ջեռուցման համակարգի աքսեսուարներ;
  • Խողովակաշարերի պարագաներ;
  • Խողովակաշարեր և կցամասեր;
  • Ջերմամեկուսացում;
  • Ջերմավտոմատիկա:

«ՎԱԵԼԿՈՆ» ընկերությունը մատուցում է հետևյալ ծառայությունները.

  • Ջեռուցման համակարգի օպտիմալ և էներգաարդյունավետ կոնցեպտի ընտրություն;
  • Ընդհանուր ջեռուցման համակարգի, խողովակաշարերի, պոմպակայանների, կաթսաների և կաթսայատան սարքավորումների հաշվարկ;
  • Հուսալի առաքումներ ժամանակին;
  • Բարենպաստ և մրցունակ գներ;
  • Տեխնիկական հսկողություն;
  • Կաթսաների, սեկցիոն մարտկոցների ներմուծում,
  • Ջեռուցման ցանցերի կազմակերպում, ջրի նախապատրաստում;
  • Մոնտաժային, գործարկման և կարգաբերման աշխատանքներ;
  • Երաշխիքային և սպասարկման ծառայություններ:

Եվրոպական առաջատար արտադրողների պաշտոնական դիստրիբյուտորի կարգավիճակը երաշխավորում է փոխշահավետ համագործակցություն, ինչն օգնում է մեզ ձեռք բերել, կառուցել բարձրորակ և հուսալի ընդհանուր ջեռուցման համակարգեր:

ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ