ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ ԵՎ ԿՈՅՈՒՂԻ

Ջրամատակարարման և կոյուղու համակարգերը ինժեներական ցանցերի մի համալիր է, որը նախատեսված է սառը, տաք ջրամատակարարման և ջրահեռացման համար:

Ջրամատակաարարումը ներառում է շենքի սառը և տաք ջրի ապահովումը, սանտեխնիկական սարքավորումների տեղադրումը:

Կոյուղին դա ինժեներական կոնստրուկցիաների համալիր է, որն ընդունում է կեղտաջրերը, ինչպես նաև տեղափոխում դրանք դեպի մաքրման կառույցներ:

Հեղեղատարային համակարգը հավաքում է մթնոլորտային և արտադրական կեղտաջրերը, որոնք մինչև ջրամբարներ թափելը մաքրման կարիք չունեն:

«ՎԱԵԼԿՈՆ» ընկերությունը կազմակերպում է ինչպես ներքին, այնպես էլ արտաքին ջրամատակարարման և կոյուղու համակարգերի որակյալ, հուսալի և արագ իրականացման աշխատանքներ ամենատարբեր օբյեկտներում՝ արտադրամասեր, գործարաններ, բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրներ, առևտրի կենտրոններ, հյուրանոցային համալիրներ, հանգստյան տներ, առանձնատներ, գրասենյակներ, բնակարաններ և այլն:

Մեր մասնագիտական խորհրդատվության և ծառայությունների մատուցման շնորհիվ, պահպանելով որակը, մենք կարողանում ենք կրճատել պատվիրատուների ծախսերը: Բոլոր անհրաժեշտ տվյալները հավաքելուց անմիջապես հետո (երկրաբանական, տեղամասի և կառույցների ուսումնասիրություններ) մասնագետներն անցնում են ջրամատակարարման և կոյուղու համակարգերի տեղադրման ու մոնտաժման աշխատանքներին:

Ջրամատակարարման և կոյուղու համակարգերի ֆունկցիոնալացման հետ կապված խնդիրները ոչ ցանկալի են պատվիրատուների համար, այդ իսկ պատճառով շատ կարևոր է հենց շինարարության փուլում դրանց ճիշտ տեղադրումը և կարգավորումը:

«ՎԱԵԼԿՈՆ» ընկերությունում աշխատում են բարձր որակավորմամբ մասնագետներ, որոնց բազմամյա փորձը ինժեներական համակարգերի մոնտաժման և նախագծման ոլորտում կապահովի կոյուղու համակարգի անխափան և երկարամյա աշխատանքը:

Ջրամատակարարման, կոյուղու և ջրահեռացման համակարգերի մոնտաժն իրականացվում է պատվիրատուի կողմից մշակած նախագծի, տեխնիկական առաջադրանքի, ճարտարապետական գծագրերի և գործող նորմերի հիման վրա:

«ՎԱԵԼԿՈՆ» ՍՊԸ կողմից իրականացվող ջրամատակարարման և կոյուղու ծառայությունները ներառում են.

  • Ջրամատակարարման և կոյուղու ներքին ու արտաքին համակարգերի հաշվարկ;
  • Նախագծով նախատեսված հողային աշխատանքներ;
  • Սահմանված նորմերի համաձայն խրամատների, փոսորակի, տարբեր նշանակության հորերի իրականացում;
  • Ջրահեռացման (դրենաժային) բարձիկի իրականացում՝ հետլիցքի և հատուկ փաթաթման տեսքով;
  • Խողովակների, դրանց միացումների և կոլեկտորների մատակարարում և մոնտաժ;
  • Պոմպերի և զանազան պոմպակայանների (ներառյալ ավտոմատիկա) մատակարարում և մոնտաժ;
  • Սանտեխնիկական սարքավորումների մոնտաժ;
  • Տանիքային ջրահեռացման համակարգի մոնտաժ;
  • Հեղեղատար (դրենաժային) ջրահեռացման համակարգի մոնտաժ;
  • Մաքրման տեղային համակարգերի կառուցում և կազմակերպում;
  • Տեխնոլոգիական միացում քաղաքային կամ տեղային կենտրոնացված համակարգին;
  • Ջրամատակարարման և կոյուղու համակարգերի գործարկում և փորձարկում:

«ՎԱԵԼԿՈՆ» ընկերության հմուտ մասնագետները կընտրեն օպտիմալ հաշվարկային սխեմա և կտեղադրեն համապատասխան սարքավորումներ, ինչպես նաև կիրականացնեն խողովակաշարերի մոնտաժ, կկատարեն տեղային մաքրման կայանքների տեսակի ընտրման և տեղակայման հաշվարկներ: Մշակման փուլում հաշվի են առնվում հատակագծային լուծումները, հարկայնությունը և պատվիրատուի այլ ցանկությունները:

Աշխատանքների համալիր իրագործումը թույլ է տալիս զգալիորեն նվազեցնել ծախսերը և կրճատել ամբողջական նախագծի իրականացման ժամկետները:

ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ