ՀՈՂԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

«ՎԱԵԼԿՈՆ» ընկերությունը իրականացնում է հողային աշխատանքներ, ինչպես նաև դրանց հետ առնչվող շինարարական հատուկ տեխնիկայի ծառայությունների մատուցում:

Հողային աշխատանքները դա շինարարական աշխատանքների ամենաառաջին փուլն է՝ զրոյական ցիկլը: Հողային աշխատանքները ներառում են. գրունտի մշակում, տեղափոխում, երեսարկում և խտացում: Հողային աշխատանքները շատ աշխատատար են, ուստի այն անհրաժեշտ է իրականացնել հատուկ տեխնիկայի և մեխանիզացիայի միջոցների կիրառմամբ՝ պրոֆեսիոնալ և պատասխանատու անձնակազմի մասնակցությամբ: Գրունտի ձեռքով մշակումը թույլատրելի է միայն այն տեղերում, որտեղ հողային աշխատանքները իրականացվում են նեղ՝ տեխնիկային անհասանելի պայմաններում կամ շատ փոքր ծավալների աշխատանքների դեպքում:

Մինչև հողային աշխատանքների սկսելը, պետք է մշակված լինի շինարարական աշխատանքների իրականացման մանարամասն պլան, ներառյալ գեոդեզիան: Դա թույլ կտա նախապես հաշվի առնել բոլոր անհրաժեշտ նրբությունները և նվազեցնել ծախսերը:

Կարևոր է ուսումնասիրել ապագա օբյեկտի նախագիծը, դրա և այլ օժանդակ կառույցների դիրքը տեղամասում, կոմունիկացիաների և այլնի գտնվելու վայրը:

Հողային աշխատանքների կազմակերպում.

Հողային աշխատանքների իրականացման կազմակերպումը կապված է որոշակի գործողությունների պլանավորմամբ, հաշվի առնելով տվյալ բնակության վայրում (քաղաքում) կամ շրջանում կոնկրետ տարածքի (օբյեկտի) բնութագիրը.

  • Տեղամասի նախապատրաստում;
  • Հողային կառույցներ հիմքերի տակ և կոմունիկացիաներ;
  • Գրունտի մշակում ձեռքով և մեխանիզացված եղանակով;
  • Գրունտի վերաբաշխում;
  • Տեխնիկական անվտանգության ապահովում հողային աշխատանքների ընթացքում:

Անհրաժեշտ է հստակ պատկերացում կազմել այն գործոնների մասին, որոնք կարող են ազդել մարդկանց, հատուկ տեխնիկայի և օբյեկտի վիճակի վրա: Այս բոլոր պայմանները կարելի է բաժանել մի քանի կատեգորիաների.

  1. Տեղային պայմաններ — գրունտի վիճակ, ջրհեղեղի հավանականություն, շերտերի փլուզում և սողանք, գետնանցքերի փլուզում, կառույցների քայքայում:
  2. Ընդհանուր պայմաններ — լուսավորվածություն, աշխատատեղերի ցանկապատման և տեղայնացման հնարավորություն, կողմնակի անձանց մուտքի կանխում:
  3. Հողային աշխատանքներ հատուկ տեխնիկայի կիրառմամբ — մեքենա-մեխանիզմների վիճակ, վթարների, դժբախտ պատահարների, արտակարգ իրավիճակների հավանականություն, օպերատորների և օգնականների կողմից շահագործման կանոնների խախտումներ:
  4. Շրջակա միջավայր — կապի, ինժեներական ցանցերի, մալուխների և էլեկտրահաղորդման գծերի, խողովակաշարերի, ավտոճանապարհների և երկաթգծերի առկայություն:

«ՎԱԵԼԿՈՆ» ՍՊԸ ուղղվածություններն են.

  • Տեղամասի հարթեցում;
  • Հողի բարեբեր շերտի տեղափոխում;
  • Փոսորակի մշակում և նախապատրաստում;
  • Կոմունիկացիաների համար խրամատների փորում;
  • Ապահովման և ենթակառուցվածքի օբյեկտներում աշխատանքների իրականացում;
  • Այլ հողային աշխատանքներ;
  • Հին, ոչ պիտանի կառույցների ապամոնտաժ;
  • Ուղղահայաց և հորիզոնական նշահարում;
  • Անհարթությունների և իջվածքների հավասարեցում;
  • Շինարարական աղբի տեղափոխում:

Ընկերության առավելությունները.

  • Աշխատանքների իրականացման բարձր որակ;
  • Վստահելի/փորձված արտադրողների և ապրանքանիշերի շինարարական տեխնիկա;
  • Բոլոր փուլերում լուսանկարների մանրամասն հաշվետվություն;
  • Թափանցիկ և հասկանալի նախահաշիվ և գնագոյացումներ;
  • Համագործակցություն ըստ պայմանագրի, ներառյալ ԱԱՀ;
  • Նվազագույն ժամկետներ:

Ապագա շինարարության որակը կախված է նրանից, թե ինչպես են կատարվել հողային աշխատանքները։ Ընթացքում թույլ տրված սխալները հետագայում դժվար է ուղղել: Ուստի կարևոր է ընտրել որակյալ մասնագետներ և վստահելի ընկերություն:

ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ