ՕԴԱՏԱՐԵՐ

«ՎԱԵԼԿՈՆ» ընկերության արտադրամասը արտադրում է և ընդունում ցինկապատ թիթեղից (մինչև 1,0 մմ հաստության), չժանգոտվող (մինչև 0,9 մմ հաստության) և սև պողպատից (մինչև 2,0 մմ հաստության) կլոր և ուղղանկյուն օդատարերի պատրաստման պատվերներ: Օդատարերի արտադրությունը իրականացվում է արդի  պետական ստանդարտներին (ГОСТ), շինարարական նորմերին և կանոններին (СниП) համապատասխան:

Օդատարերը հանդիսանում են ցանկացած խողովակային (կանալային) օդափոխության համակարգի անբաժանելի մասը: Օդատարերը պատրաստվում են տարբեր տեսակի պլաստիկ նյութերից և մետաղներից: Սակայն օդատարերի արտադրության մեջ օգտագործվող ամենատարածված նյութերից է ցինկապատ պողպատե թիթեղը:

Ցինկապատ օդատարերը պատրաստման առումով տեխնոլոգիական են: Ցինկապատ պողպատե թիթեղը հեշտությամբ կտրվում և դեֆորմացվում է, ենթարկվում ձգման և դրոշմման՝ ընդունելով ցանկացած պահանջվող ձև, իսկ ցինկի ծածկույթը հուսալիորեն պաշտպանում է այն կոռոզիայից: Ցինկապատ թիթեղի յուրահատկությունը կայանում է նրանում, որ նույնիսկ նրա մեխանիկական վնասվածքի տեղերում (օրինակ կտրման կամ պտուտակներով ամրացման մասերում) առաջանում է ամուր օքսիդային թաղանթ ի շնորհիվ ցինկ-թիթեղ գալվանական միացման, ինչը պաշտպանում է պողպատե միջուկը կոռռոզիայից: Այդ իսկ պատճառով ցինկապատ պողպատե օդատարերը մոնտաժի ժամանակ կարելի է կտրել ըստ տեղային պահանջի, առանց պաշտպանիչ ծածկույթը վնասելու:

Ցինկպատ պողպատե թիթեղից պատրաստված օդատարերը ունեն իրենց առավելությունները ի համեմատ այլ անալոգների, օրինակ՝ երկարակեցությունը, ունիվերսալությունը, աշխատանքային ջերմաստիճանների մեծ միջակայքը, կոռռոզիայի նկատմամբ կայունությունը:

Ցինկապատ պողպատե թիթեղից օդատարերի արտադրությունը ուղեկցվում է նաև վերջիններիս մոնտաժման համար անհրաժեշտ դետալների արտադրությամբ՝ եռաբաշխիչներ, անցումներ, անկյուններ, շինորեյկաներ և այլն:

Ներկա պահին արտադրվում են քառակուսի, ուղղանկյուն և կլոր կտրվածք ունեցող օդատարեր:

Որոշ դեպքերում անհրաժեշտ է կիրառել չժանգոտվող պողպատից պատրաստված օդատարեր: Տիպիկ օրինակ են քիմիական արդյունաբերությամբ զբաղվող ընկերությունները, որտեղ օդը կարող է (տեղային) ուժեղ աղտոտված լինել թթվային գոլորշիներով և ագրեսիվ գազերով: Հասարակ մետաղը այստեղ ուղղակի երկար չի ծառայի: Չժանգոտվող պողպատից օդատարերը չափազանց կայուն են ագրեսիվ միջավայրերի ազդեցության հանդեպ և, ինչպես ցույց է տալիս փորձը, ծառայում են ավելի երկար իր «սև» կամ ցինկապատ անալոգների համեմատ:

Պողպատե բարակ թիթեղից օդատարերի արտադրությունը իր մեջ ներառում է ձևվածք, գլանում կամ ծռում և թիթեղի կտորների համակցում, որոնք հատույթը հանգուցում են որպես միասնական եզրագիծ: Կտորների համակցումը կարող է իրականացվել կցածալվածքի կամ եռակցման միջոցով:

Մինչև 1,4 մմ հաստությամբ պողպատից պատրաստված օդատարերը հանգուցվում են կցածալվածքով, թեքված և միմյանց համակցված թիթեղի կտորներով:

Ներսի տարածքում հարմարավետ մթնոլորտի կարևորագույն բաղադրիչներից մեկն է հանդիսանում որակյալ օդափոխության համակարգի տեղադրումը: Ինչպես արտադրական, այնպես էլ բնակելի տարածքներում օդափոխության արդյունավետությունը քիչ թե շատ կախված է կիրառվող սարքավորումների և բաղադրիչների բնութագրերից:

Օդատարը օդափոխության համակարգի կարևորագույն տարրն է, որն ապահովում է օդի ազատ տեղաշարժը կոմունիկացիոն ցանցով:

Մեր ընկերության կողմից արտադրված օդատարերն ապահովում են.

  • Ջերմամեկուսացում և ձայնամեկուսացում;
  • Հերմետիկություն;
  • Կոնստրուկցիայի հուսալիություն և ամրություն;
  • Համակարգի առավելագույն հնարավոր կոմպակտություն:

Որպեսզի օդատարը բավարարի տարածքի հանդեպ դրված պահանջներին և առավելագույնս լիարժեք համապատասխանի կոնկրետ օդափոխության համակարգին, անհրաժեշտ է հաշվի առնել այնպիսի ցուցանիշներ, ինչպիսիք են տարրի պատրաստման նյութը և կառուցվածքը, օդատարի ձևը և հատույթը:

«ՎԱԵԼԿՈՆ» ընկերությունը արտադրում և ընդունում է պատվերներ.

  • Ցինկապատ պողպատե թիթեղից կլոր հատույթի օդատարեր;
  • Ցինկապատ պողպատե թիթեղից ուղղանկյուն և քառակուսի հատույթի օդատարեր;
  • Չժանգոտվող պողպատից ցանկացած հատույթի օդատարեր;
  • 1,0-2,0 մմ հաստության սև մետաղից եռակցված ուղղանկյուն օդատարեր;
  • Ցինկապատ և չժանգոտվող պողպատից ձևավոր դետալներ;
  • Տանիքային հովանոցներ;
  • Դեֆլեկտորներ:

Օդափոխության համակարգը բաղկացած է սարքավորումների մի քանի խմբից, որոնցից յուրաքանչյուրն ունի իր նշանակությունը, որը ոչ միայն օդատարերի ճյուղավորված համակարգ է, այլ նաև ձևավոր արտադրանքի բազմազանություն, որոնց պատրաստման որակից և մոնտաժից կախված է օդափոխության համակարգի աշխատանքի հուսալիությունը, արտադրողականությունը և արդյունավետությունը:

ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ