ՄԵՏԱՂԱԿԱՆ ԿՈՆՍՏՐՈՒԿՑԻԱՆԵՐ

«ՎԱԵԼԿՈՆ» ՍՊ Ընկերության գործունեության ուղղվածություններից է հանդիսանում շինարարական և արդյունաբերական մետաղական կոնստրուկցիաների արտադրությունը, ինչպես նաև մետաղական դետալների պատրաստումը:

Մեր ընկերության տարբեր ուղղվածություններով որակավորված մասնագետների կազմը թույլ է տալիս կառուցել ցանկացած նշանակության և բարդության կառույցներ և շենքեր: Մեր հմուտ ճարտարագետները, աշխղեկները, շինարարները և ամբողջ պրոֆեսիոնալ թիմը հիմքեր են ստեղծում կյանքի կոչելու ցանկացած նախագիծ՝ մետաղական կոնստրուկցիաների շինարարության բոլոր ստանդարտները պահպանելով ստանալ բարձր որակ:

Շինարարական աշխատանքները կարող են իրականացվել ինչպես մեր մասնագետների կողմից մշակված նախագծային փաթեթների, այնպես էլ այլ կազմակերպությունների կողմից տրամադրված նախագծային փաստաթղթթերի հիման վրա:

Մետաղական կոնստրուկցիաները կիրառում են քաղաքացիական, արտադրական, գյուղատնտեսական, արդյունաբերության տարբեր ճյուղերի օբյեկտների շինարարությունների ժամանակ: Մետաղական կոնստրուկցիաներ են հանդիսանում մետաղական պրոֆիլներից իրականացված կառույցները, պատրաստվածքները, դետալները և այլն: Ավելի շատ պահանջված են կանգնակները, սյուները, ծածկերի պողպատե կայուն հեծանները, որոնք շինարարական բնագավառում հիմնականում կիրառվում են որպես կառույցների կարկասներ: Մետաղական կոնստրուկցիաների իրականացման համար օգտագործում են հեծաններ, տավրեր/երկտավրեր, շվելերներ, անկյունակներ, խողովակներ, ճոպաններ և այլն:

Տարբերում են մետաղական կոնստրուկցիաների 2 տեսակ.

  • Ամբողջական համաձուլված;
  • հավաքվող-քանդվող:

Մետաղական կոնստրուկցիաների պատրաստման եղանակներն են.

  • եռակցումով;
  • դրոշմումով/շտամպային;
  • գամերի կիրառման մեթոդով;
  • հեղյուսներով;
  • պտուտակներով;
  • կոմբինացված:

«ՎԱԵԼԿՈՆ» ՍՊԸ շինարարական մետաղական կոնստրուկցիաների առավելություններն են.

  • շինարարական սեղմ ժամկետներ;
  • մոնտաժի իրականացում ցանկացած եղանակին և սեզոնին;
  • հրակայունություն, սեյսմակայունություն;
  • հուսալիություն, ամրություն, ծառայության երկար ժամկետ;
  • պատրաստման նյութի կայունությունը ջերմաստիճանային տատանումների նկատմամբ;
  • ցանկացած ճարտարապետական գաղափարների իրականացման հնարավորություն:
ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ