Մեր մասին
Գործունեության առաջին իսկ օրերից Ընկերությունը ներգրավել է առաջադեմ և բանիմաց մասնագետների, ինչը երաշխիք է կատարված աշխատանքների բարձր որակի և պրոֆեսիոնալիզմի: Շուկայի պարբերական անալիտիկ ուսումնասիրությունների, շարունակական ինքնակատարելագործման և գործընկերների հետ բիզնես-նորմատիվային սկզբունքների վրա հիմնված փոխհարաբերությունների շնորհիվ, Ընկերությունը վաստակել է բազմաթիվ առաջատար միջազգային արտադրող կազմակերպությունների վստահությունը, արդյունքում՝ յուրաքանչյուր գործընկերոջ հետ հաստատված անհատական աշխատանքային հարաբերություններ ի նպաստ փոխշահավետ համագործակցության:
Ընկերությունը մասնագիտացած է տեխնիկական հետևյալ ուղղվածություններով՝
ԿԱՊԻՏԱԼ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
- Շին. հրապարակի կազմակերպում
- Հողային աշխատանքներ
- Երկաթ-բետոնե կոնստրուկցիաներ
- Քարային աշխատանքներ
- Մետաղական կոնստրուկցիաներ
- Տանիքային աշխատանքներ
- Հարդարման աշխատանքներ
- Բարեկարգում
ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
- Էլեկտրականություն
- Ջրամատակարարում և կոյուղի
- Օդափոխություն
- Օդորակում
- Ջեռուցում
- Ասպիրացիոն համակարգեր
- Լուսավորություն
- Շատրվանային համակարգեր
ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ
- Բետոն
- Ալյումինե կոնստրուկցիաներ
- Օդատարեր
- Օդափոխության ճաղաշարեր
ԱՅԼ
- Ինժեներական նախագծում
- Շինանյութի մեծածախ վաճառք
- Շին. տեխնիկայի վարձակալություն
- Ինժեներական սպասարկում
Բոլոր շինարարական լուծումները և հաշվարկներն իրականացվում են մասնագիտական ծրագրային ապահովմամբ, այն է՝ AutoCAD, ArchiCAD, 3D MAX, Design Simulator, Conditioning Selection, LightScape, DIALux, Cinema4D: Դա աշխատանքային խմբերին հնարավորություն է տալիս պատվիրատուին ակներև ցուցադրել աշխատանքների իրական տեսքը, ծավալները և նախատեսվող վերջնական արդյունքը: Աշխատանքներն իրականացվում են տարբեր տեսակի արտադրական, հասարարական և բնակելի նշանակության կառույցներում, ինչպիսիք են՝ գործարաններ, բիզնես կենտրոններ, առևտրի կենտրոններ, բազմաֆունկցիոնալ շինություններ, հյուրանոցներ, դպրոցներ, հիվանդանոցներ, ռեստորաններ, բնակելի շենքեր և այլն:
«ՎԱԵԼԿՈՆ» ՍՊ Ընկերության գործընկերներ են հանդիսանում բազմաթիվ արտերկրյա առաջատար արտադրող կազմակերպություններ:
Կազմակերպության կողմից իրականացվող աշխատանքների հուսալիությունը և օպերատիվությունը պայմանավորված են ադմինիստրատիվ խմբի բարձր որակավորմամբ, ճարտարապետների, ճարտարագետների, տնտեսագետների և տեխնիկակական անձնակազմի պրոֆեսիոնալիզմով, մեծ փորձի և ինովացիոն տեխնոլոգիաների կիրառման շնորհիվ:
«ՎԱԵԼԿՈՆ» ՍՊ Ընկերության անձնակազմը բաղկացած է 100-ից ավել տարբեր բնագավառների, այդ թվում նաև շինարարության իրականացման ոլորտի աշխատակիցներից, որոնց շարքերը պարբերաբար համալրվում են կազմակերպության դինամիկ աճին համընթաց: