ԲԵՏՈՆ

«ՎԱԵԼԿՈՆ» ՍՊ Ընկերության ք. Երևանում տեղակայված բետոնի արտադրության գործարանը հնավարություն է տալիս տարածաշրջանի շինարարներին մատչելի գներով ապահովել մեծ պահանջարկ ունեցող որակյալ շինարարական նյութ:

«ՎԱԵԼԿՈՆ» ընկերությունը պատրաստի բետոնի արտադրության մեջ մասնագիտացած է, ինչպես ք. Երևանում,  այնպես էլ մարզերում: Նրա կազմում գործում են 2 գործարան, որոնցից մեկը շարժական է, լիարժեք ավտոմատացված և դիսպետչերական համալրումով: Դա հնարավորություն է տալիս կարճ հեռավորությունների վրա, սեղմ ժամկետներում, անընդհատ և մեծ ծավալներով իրականացնել արտադրանքի մատակարարում՝ նվազեցնելով ծախսերը, ստանալ մրցունակ գնագոյացում:

Բետոնի արտադրության տեխնոլոգիան ներառում է ջրի, ցեմենտի, ավազային և/կամ խճաքարային հավելանյութերի խառնումն իրար, որոշ դեպքերում տարատեսակ քիմիական հավելանյութերի կիրառմամբ: Գոյություն չունի բետոնի արտադրության մեկ տեխնոլոգիա, քանի որ յուրաքանչյուր առանձին դեպքում պատրաստի արտադրանքի հատկանիշները պետք է բխեն շրջակա միջավայրի պայմաններից, բետոնի ամրության և կարծրության պահանջներից:

Բետոնխառնուրդի կազմություն.

Խոշոր լցանյութ ՝ մանրախիճ (ժայռային ապարների բնական բեկորներ, որոնք ունեն կլորավուն, օվալաձև տեսք) և խճաքար (քարի արհեստական ​​ջարդման արդյունք)։

Մանր լցանյութ՝ ավազ: Հարկ է նշել, որ ավազը կարող է տարբեր ծագում ունենալ և ցանկացած դեպքում այն ​​հանդիսանում է որպես բացարձակապես առանձին շինարարական նյութ։

Ջուր՝  բետոնի արտադրության ժամանակ այն օգտագործվում է քիմիական հավելումներից (սուլֆատներ, թթուներ, ճարպեր և այլն) հնարավորինս մաքրված վիճակում:

Ցեմենտ՝ որի ֆունկցիան լցանյութի մասնիկները կապակցելն է: Որքան բարձր է ցեմենտի կապակցման  հատկությունը, այնքան լուծույթը որակյալ է ստացվում:

Հավելանյութեր՝ պլաստիֆիկատորներ, հիդրոֆոբիզատոր և այլն:

Մեր առավելությունները ակնհայտ են.

  • Բետոն արտադրող ժամանակակից գործարանները հնարավորություն են տալիս ապահովել որակյալ խառնուրդների այնպիսի ծավալներ, որոնք անհրաժեշտ են ցանկացած մասշտաբի շինարարության համար:
  • Գործարանում բետոնի արտադրությունը պահանջում է բաղադրիչների զգալի ծավալներ, երաշխավորելով ծախսերի և, որպես հետևանք, պատրաստի արտադրանքի՝ բետոնի և շինարարական շաղախի գների նվազեցում:
  • Բետոնի արտադրության ավտոմատացված ստացիոնար կամ շարժական գործարանը բաղադրատոմսերում սխալների քանակը մոտեցնում է զրոյի՝ ճշգրիտ ապահովելով բոլոր պրոցեսների համապատասխանությունը:
  • Բետոնի գործարանը իր մեջ ներառում է էքսպրես-լաբորատորիա, ինչը թույլ է տալիս վերահսկել խառնուրդների և լուծույթների որակը, ընտրել պատվիրատուի պահանջներին, շինարարության պայմաններին և տեղի կլիմային համապատասխան բաղադրատոմս:

Արտադրության տեխնոլոգիա.

Լաբորատորիաում կազմվում  և հաստատվում է բոլոր այն բաղադրիչների հարաբերակցությունը, որոնք անհրաժեշտ է լցնել բետոնախառնիչի մեջ օպտիմալ որակի արտադրանք ստանալու համար: Բաղադրիչների խառնումը ջրի հետ երկար է տևում, ինչից հետո բետոնախառնուրդը դառնում է լիովին համասեռ: Այն դեպքում, երբ խառնուրդը արտադրվում է ոչ շինարարական հրապարակում, անհրաժեշտ է այն հասցնել նշանակման վայր՝ թույլ չտալով բաղադրության շերտավորում: Դրա համար կիրառում են հատուկ մեքենաներ՝ ավտոբետոնախառնիչներ:

Այս կերպ պատրաստված բետոնը մատակարարվում է պատվիրատուներին: Տեղափոխության ժամանակ խառնուրդի շերտավորումից և հատկությունների կորստից խուսափելու նպատակով, պատրաստի բետոնը անհրաժեշտ է մատակարարել խառնում իրակացնող, ցուրտ եղանակին խառնուրդի սառեցումը և բարձր ջերմաստիճանին խոնավության կորուստը  կանխող հատուկ տրանսպորտի միջոցով:

Մեր ընկերությունը արտադրում է.

  • Բետոն М100 / В7,5
  • Բետոն М150 / В12,5
  • Բետոն М200 / В15
  • Բետոն М250 / В20
  • Բետոն М300 / В22,5
  • Բետոն М350 / В25
  • Բետոն М400 / В30
  • Բետոն М450 / В35
  • Բետոն М500 / BX

Գործող գնացուցակը կայքում հասանելի է հետևյալ հղումով.

500 մ3 և ավել ծավալի պատվերների դեպքում միավոր արժեքները ենթակա են լրացուցիչ քննարկման:

ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ