“MDV” (China)

MDV ապրանքանիշը ստեղծվել է 1991թ –ին Midea Group Co., Ltd ընկերության առևտրային կլիմատեխնիկական սարքավորումներ CAC ուղղվածության բազայի հիման վրա: Դրանք պրոֆեսիոնալ կլիմատեխնիկական սարքավորումներ են ինչպես տների, այնպես էլ տարբեր նշանակության տարածքների համար: Ի սկզբանե MDV-ի տեսականու մեջ մտնում էր միայն բարդ տեխնոլոգիական սարքավորումներ, սակայն 2001թ – ին ապրանքատեսակներին համալրվեց նաև կենցաղային սպլիտ համակարգը: Հենց արտադրող կազմակերպությունը առանձնացնում է MDV –ն իր ընկերության այլ ապրանքատեսակներից որպես պրոֆեսիոնալ կլիմատեխնիկական սարքավորումների ապրանքանիշ: MDV – ի կենցաղային օդորակիչներում օգտագործվում են տեխնոլոգիաներ, որոնք կիրառվում են կլիմատեխնիկական սարքավորումներում՝ արդյունաբերական հովացման համար (օր. կոմպրեսորային և էլեկտրոնային բաղադրիչների ինվերտորային կառավարում): MDV – ն մարմնացումն է փորձի, գաղափարների և գիտատեխնիկական ձեռքբերումների, որոնք արտադրողը կուտակել է իր գործունեության մի քանի տասնամյակների ընթացքում:

ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ