Լուրերի պահոց

Հարգելի Գործընկերներ, սիրով հայտնում ենք, որ 2020թ-ի ընթացքում կազմակերպված և իրականացված ծավալուն աշխատանքներից հետո «ՎԱԵԼԿՈՆ» ՍՊԸ գործարանի արտադրամասերի տարածքներն ավելի են ընդարձակվել, դարձել է՛լ ավելի հարմարավետ բազմաբնույթ արտադրական աշխատանքներ կազմակերպելու համար: Արտադրամասերում մեր հմուտ և բանիմաց մասնագետները ընդլայնեցին իրենց արտադրական գործունեությունը` մեծացնելով շուկայում որակապես իր ուրույն տեղը ունեցող ալյումինե դռների, պատուհանների և կոնստրուկցիաների, ինչպես նաև ցինկապատ թիթեղից օդատարերի և դետալների արտադրական ծավալները:
2021թ-ի առաջին եռամսյակում նախատեսվում է ՆՈՐ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՈՒՂՂՎԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ, որի մասին կծանուցենք ԼՐԱՑՈՒՑԻՉ…

«ՎԱԵԼԿՈՆ» ՍՊ Ընկերությունը, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միություն (ՀԲԸՄ) շահույթ չհետապնդող կազմակերպության բարեգործական ծրագրին կից, իր հերթական աշխատանքային գործունեությունն է ծավալել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում. «Մոմավառության մատուռներ և դամբարանի» ջեռուցման, օդափոխման-օդորակման (HVAC) համակարգերի նախագծի շրջանակներում իրականացնում է սարք-սարքավորումների մատակարարման, չժանգոտվող պողպատից օդատարների արտադրության և ընդհանուր շինմոնտաժային աշխատանքներ: Աշխատանքները կրում են ոչ ստանդարտ բնույթ և, ինչպես միշտ, մեր մասնագետների կողմից իրականացվում են գերագույն աչալրջությամբ:

Ինչպես արդեն հայտնի է բոլորիս, «ՎԱԵԼԿՈՆ» ՍՊ Ընկերությունը զբաղվում է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում ընթացող կաթսայատան վերազինման աշխատանքներով: Շինարարական և վերանորոգման աշխատանքներին ծանոթանալու համար նոյեմբերի 19-ին Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն է այցելել ՀՀ ԿԳՄՍ նախկին նախարար Արայիկ Հարությունյանը, նախարարի տեղակալ Արա Խզմալյանի ուղեկցությամբ: Նրանք հանդիպում են ունեցել «ՎԱԵԼԿՈՆ» ՍՊ Ընկերության գլխավոր տնօրեն Հովհաննես Չոլախյանի և թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանի հետ: Ներկայացվել են թատրոնում ընթացող շինարարական և վերանորոգման աշխատանքները, որոնց շրջանակներում վերակառուցվում է թատրոնի կաթսայատունը:

«ՎԱԵԼԿՈՆ» առևտրա-շինարարական ընկերությունը ծավալուն աշխատանքներ է սկսել «Զանգեզուրի Պղնձամոլիբդենային Կոմբինատ» ՓԲ Ընկերության արտադրական տարածքներում. կազմակերպվում է փոշեզտման ասպիրացիոն համակարգերի ներդրման նախագծման պրոցեսի համակարգում, ֆիլտրացիոն համապատասխան սարքավորումների և գազատարների, օդափոխիչների, կոմպրեսորային կայանների մատակարարում և շինմոնտաժային աշխատանքների իրականացում:

ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ