Լուրերի պահոց
«ՎԱԵԼԿՈՆ» ՍՊԸ-ն շարունակում է համագործակցությունը «Գրանդ Քենդի» ընկերության հետ՝ նոր նախագծի շրջանակներում իրականացնելով արտաքին օդատարների պաշտպանիչ թիթեղապատման աշխատանքները:
«ՎԱԵԼԿՈՆ» կազմակերպությանն աշխատանքներ է տանում Սյունիքի մարզում՝ Կապանի Լեռնահարստացման Կոմբինատում իրականացնելով ճշգրիտ օդորակման համակարգի մատակարարում և մոնտաժ:
«ՎԱԵԼԿՈՆ» կազմակերպությունն ավարտին հասցրեց ևս մեկ մասշտաբային նախագիծ՝ «Գրանդ Քենդի» ընկերության «Ջոյկո» արտադրամասի օդափոխության համակարգերի ներկրման, մոնտաժման, սառնամատակարարման սարքավորումների տեղակայման, կարգաբերման և էլեկտրատեխնիկական աշխատանքները:
Գործընթացի վերաբերյալ մանրամասներին և նկարներին կարող եք ծանոթանալ Պորտֆոլիո բաժնում:
«ՎԱԵԼԿՈՆ» ընկերությունը սկսել է նոր նախագծի իրականացումը: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արշիլ Գորկիի թանգարանում ընթանում են օդափոխության և օդորակման համակարգերի, սառնամատակարարման բլոկի, հակասառեցապատման ավտոմատացված համակարգերի հաշվարկ և մոնտաժ, ինչպես նաև իրականացվում է տանիքի հիմնանորոգում և ջրամեկուսացում: