Լուրերի պահոց
Հարգելի գործընկերներ, փետրվար ամիսը «ՎԱԵԼԿՈՆ» ընկերության համար կարևորվել է կազմակերպության գործունեության ևս մեկ հասցեի՝ լոգիստիկ կենտրոնի բացմամբ:
Կենտրոնն իր մեջ ներառում է՝ պահեստա-արտադրական ստորաբաժանումները, օդատարներ արտադրող, առաջադեմ արտադրատեխնիկական հաստոցներով համալրված արտադրամասը, երկրորդական նշանակության ընդարձակ և լուսավոր գրասենյակը, մեքենա-մեխանիզմների հավաքակայան-կենտրոնը, որտեղ կենտրոնացած են ընկերությանը պատկանող տրանսպորտային միջոցներն ու շինարարական տեխնիկան: Լոգիստիկ կենտրոնի բացումը ևս մեկ քայլ է ընկերության ենթակառուցվածքների արդիականացման ուղղությամբ:
Գործունեության հասցե՝ ՀՀ, Կոտայքի մարզ, Զովունի 1-ին փ. թիվ 120 վարչական շենք
«ՎԱԵԼԿՈՆ» ընկերությունը մեկնարկեց օդափոխության և օդորակման համակարգերի տեղակայման և մոնտաժման աշխատանքները «Գրանդ Քենդի» ընկերության «Ջոյկո» արտադրամասում:
«ՎԱԵԼԿՈՆ» կազմակերպությունն ավարտին է հասցրել ևս մի աշխատանք: «Մեդիկալ Հորիզոն» դեղագործական գործարանում իրականացվել են օդորակման և օդափոխության աշխատանքներ, կաթսայատան սարքավորումների մոնտաժում, ավտոմատացում, ինչպես նաև ներքին լուսավորության նախագծում, հաշվարկ, լուսատեխնիկայի մատակարարում և մոնտաժային աշխատանքներ GMP միջազգային ստանդարտներով:
Ծաղկաձորում գտնվող «Պարկ Վիլլիջ» Հոթելի համար մատակարարված լուսատուների մոնտաժային աշխատանքներն ավարտվեցին: Այժմ Դուք կարող եք վայելել Ձեր հանգիստն ավելի հարմարավետ ու լուսավոր քոթեջներում: