Partners

  • “MDV” (China)

    MDV ապրանքանիշը ստեղծվել է 1991թ –ին Midea Group Co., Ltd ընկերության առևտրային կլիմատեխնիկական սարքավորումներ CAC ուղղվածության բազայի հիման վրա: Դրանք պրոֆեսիոնալ կլիմատեխնիկական սարքավորումներ են ինչպես տների, այնպես էլ տարբեր նշանակության տարածքների համար: Ի սկզբանե MDV-ի տեսականու մեջ մտնում էր միայն բարդ տեխնոլոգիական սարքավորումներ, սակայն 2001թ – ին ապրանքատեսակներին համալրվեց նաև կենցաղային սպլիտ համակարգը: Հենց արտադրող կազմակերպությունը առանձնացնում է MDV –ն իր ընկերության այլ ապրանքատեսակներից որպես պրոֆեսիոնալ կլիմատեխնիկական սարքավորումների ապրանքանիշ: MDV – ի կենցաղային օդորակիչներում օգտագործվում են տեխնոլոգիաներ, որոնք կիրառվում են կլիմատեխնիկական սարքավորումներում՝ արդյունաբերական հովացման համար (օր. կոմպրեսորային և էլեկտրոնային բաղադրիչների ինվերտորային կառավարում): MDV – ն մարմնացումն է փորձի, գաղափարների և գիտատեխնիկական ձեռքբերումների, որոնք արտադրողը կուտակել է իր գործունեության մի քանի տասնամյակների ընթացքում:

  • “EXPERT-CABLE” (Russia)

    2019 թվականի սկզբի դրությամբ KZ «EXPERT-CABLE» — ը զբաղեցնում է ավելի քան 20,000 քմ պահեստային և արտադրական տարածքներ: Այսօր «EXPERT-CABLE» — ը երիտասարդ, բազմաֆունկցիոնալ արտադրական ձեռնարկություն է, որի արտադրական որակը հաստատվում է համապատասխանության պետական և միջպետական վկայագրերով:

  • “MONTAIR” (Italy)

    Montair ապրանքանիշը (արտադրող՝ G.I. Industrial Holding S.p.A., Իտալիա) արտադրում է ճշգրիտ օդորակիչներ, որոնք նախատեսված են այնպիսի հաստատությունների համար, որտեղ պահանջվում է շուրջօրյա ճշգրիտ ջերմաստիճանի ապահովում (ինֆորմացիոն, սերվերային, ինչպես նաև հեռախոսային կապի կենտրոններ և այլն):
    Ընկերության ամբողջ արտադրանքը համապատասխանում է եվրոպական չափանիշներին, աչքի է ընկնում իր հուսալիությամբ և համաշխարհային հայտնի արտադրողներից մատակարարված որակյալ բաղադրիչների ընտրությամբ: Հուսալիությունը հաստատված է բազմաթիվ փորձերի և թեստավորումների շնորհիվ, որոնք կազմակերպվել են նաև հեռահաղորդակցման ընկերությունների պատվերով:

  • “HITEMA” (Italy)

    HITEMA –ն միջազգային իտալական ընկերություն է, որը գտնվում է Պադույա քաղաքում՝ Վենետիկից ոչ շատ հեռու, որն Իտալիայի ամենահիասքանչ պատմական քաղաքներից մեկն է: Այն դիվերսիֆիկացված գլոբալ արտադրական և տեխնոլոգիական ընկերություն է, որն առաջարկում է ծառայությունների և ապրանքատեսականու մեծ ընտրանի սառեցման համակարգերի շրջանում, ինչպիսիք են՝ չիլլերներ, կլիմատեխնիկական սարքավորումներ, օդորակման համակարգեր և այլն: Ընկերության նպատակն է՝ արտադրվող ապրանքներում կիրառել նոր մտահղացումներ և էներգախնայող սարքավորումներ:

ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ