ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ
«ՎԱԵԼԿՈՆ» ընկերութունը կապիտալ շինարարության ոլորտում որդեգրել է գործողությունների համալիր մոտեցում, կատարելով նաև համաշինարարական աշխատանքներն ավարտին հասցնող գործառույթներ՝ տարածքների բարեկարգում:
Տարածքի բարեկարգումը դա միջոցառումների համալիր է, որը կիրառվում է որևէ տարածք գեղագիտական տեսքի բերելու, ինչպես նաև այնտեղ տեղային ենթակառուցվածք ստեղծելու և դրա հարմարավետ շահագործումն ապահովելու համար:
Այդ միջոցառումներն ուղղված են՝
- Կենցաղային պայմանների հարմարավետության մակարդակի ապահովմանը և բարձրացմանը;
- Տարածքի գեղագիտական վիճակի բարելավմանը և մաքրության պահպանմանը;
- Կառույցներին կից տարածքների պահպանմանը և գործող պահանջներին դրանց համապատասխանեցմանը:
Տարածքի բարեկարգումը իրականացվում է ավարտական փուլում, երբ վերջանում են շինարարական աշխատանքները և արտաքին ցանցերի անցկացումը: Սովորաբար այս փուլում իրականացվում է նախապես մշակված դիզայն-նախագիծը, ինչը հնարավորություն է տալիս ստեղծել ամբողջական պատկեր։
Բարեկարգման ընթացքում տարածքը ոչ միայն կանաչապատվում է, այլև կատարվում են ծածկույթների իրականացում, կազմակերպվում է լուսավորություն, տեղադրվում են փոքր ճարտարապետության տարրեր՝ աղբամաններ, նստարաններ և այլն, ինչպես նաև արվեստի իրեր, որոնք իրենց վրա են վերցնում ամբողջ տարածության գեղագիտական ընկալման պատասխանատվությունը:
Բարեկարգման տարրերի դասին են պատկանում.
- կանաչապատման տարրերը;
- ծածկույթները;
- ցանկապատները (պարիսպները);
- ջրային գոտիները;
- արտաքին կոմունալ-կենցաղային և տեխնիկական համակարգերը;
- խաղային և սպորտային սարքավորումները;
- լուսավորության տարրերը;
- տեղեկատվության մատուցման միջոցները և գովազդային կոնստրուկցիաները;
- փոքր ճարտարապետության և փողոցային ձևավորման տարրերը;
- Ոչ ստացիոնար՝ ժամանակավոր կառույցները;
- Կապիտալ շինարարության օբյեկտների տարրերը:
Համալիր բարեկարգման համար կարող է պահանջվել նաև հատուկ նախագծի մշակում՝ ռելիեֆի և ընդերքի կարգավիճակի մասին չափագիտական տեղեկատվության պարտադիր օգտագործմամբ: Առավել ճշգրիտ տեղեկատվություն ստանալու նպատակով կատարվում են գեոդեզիական և երկրաբանական հետազոտություններ, որի հիման վրա էլ մշակվում է նախագծային փաթեթը:
Աշխատանքների իրագործմանը մենք ներգրավում ենք փորձառու լանդշաֆտային դիզայներների, արդյունքում գործընթացի գրագետ կազմակերպումը հնարավորություն է տալիս նվազեցնել խնդրի լուծման ժամկետները:
«ՎԱԵԼԿՈՆ» ՍՊԸ իրականացնում է նաև քաղաքային տարածքների բարեկարգում: Կախված տեղանքի առանձնահատկություններից այն կարող է ուղեկցվել որոշակի բարդություններով, սակայն, մեր մասնագետները պատրաստ են իրագործել նույնիսկ ամենաբարդ առաջադրանքները: