ԷԼԵԿՏՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
Էլեկտրամոնտաժն իրենից ներկայացնում է համալիր աշխատանքներ, որոնք իրականացվում են նախապես կազմված նախագծի հիման վրա: Էլեկտրամոնտաժի գործընթացը սկսվում է նախագծի համաձայնեցումից: Մեր ընկերության առաջատար մասնագետները իրականացնում են ցանկացած բարդության էլկետրամոնտաժային աշխատանքներ, օգտագործելով համաշխարհային առաջատար արտադրողների էլեկտրական սարք-սարքավորումներ: Վերջնական փուլում կատարվում են արդեն իսկ մոնտաժված ցանցերի չափումները և փորձարկման աշխատանքները:
Վերոնշյալ ուղղվածությունը «ՎԱԵԼԿՈՆ» ընկերության գործունեության առաջատար ուղղվածություններից մեկն է:
Ժամանակակից ցանկացած շենքի տարածքների և այնտեղ տեղադրված էլեկտրական սարք-սարքավորումների շահագործումն անհնար է առանց կայուն էլեկտրամատակարարման: Նորմալ պայմանների ստեղծման, օբյեկտի անվտանգությունը պահպանելու, հարմարավետության ապահովման համար մեծ նշանակություն ունի իրականացվող էլեկտրամոնտաժի հագեցվածությունը, գործող ստանդարտներին և կանոններին համապատասխան լինելը: Դրա համար կարևոր է իմանալ, թե ինչ են ներառում էլեկտրամոնտաժային աշխատանքները և ինչպես են դրանք իրականացվում:
Մեր ընկերությունն առաջարկում է էլեկտամոնտաժման համալիր ծառայություններ, որոնք ներառում են հետևյալ հիմնական փուլերը.
- Էլեկտրամոնտաժման ենթակա օբյեկտի մասին անհրաժեշտ ինֆորմացիայի ստացում, առկա նախագծային փաթեթի ուսումնասիրություն, ինժեներական հետազոտությունների և չափումների իրականացում;
- Ստացված տվյալների և նորմատիվային փաստաթղթերի հիման վրա ներքին և արտաքին էլեկտրական ցանցերի նախագծի նախապատրաստում;
- Սարքերի, համալրող պարագաների, նյութերի ընտրություն և առաքում օբյեկտ;
- Էլեկտրամոնտաժային աշխատանքների իրականացում՝ մալուխային գծերի անցկացում, պաշտպանիչ, բաշխիչ և այլ սարքավորումների տեղադրում և միացում;
- Էլեկտրական վահանների (ներքին և արտաքին, ներկառուցվող և արտաքին տեղադրման) հավաքում և տեղադրում;
- Շենքերի և կառույցների հողանցման և շանթարգելի մոնտաժ;
- Հին էլեկտրական ցանցերի փոխարինում և վերանորոգում;
- Էլեկտրամոնտաժային այլ աշխատանքներ;
- Գործարկում և կարգաբերում:
Նախագծի կազմման և առաջադրված խնդիրների լուծման ժամանակ հաշվի են առնվում էլեկտրամոնտաժման ենթակա օբյեկտների առանձնահատկությունները և կոնստրուկտիվ նյութերը, անհրաժեշտ աշխատանքների ծավալները (ներառյալ պատերի, հատակների և ծածկերի փորումը, մալուխների անցկացումը և լրացուցիչ սարքավորումնեի տեղադրումը), նախագծի իրագործման բարդությունը (մոնտաժ զրոյից, թե՝ առկա համակարգի համալրում): Դրանից ուղիղ կախված է նաև էլեկտրամոնտաժային աշխատանքների գնագոյացումը:
«ՎԱԵԼԿՈՆ» ընկերությունը իրականացնում է արտադրամասերի, գործարանների, բազմաֆունկցիոնալ բնակելի շենքերի, առևտրի կենտրոնների, հյուրանոցային համալիրների, հանգստյան տների, առանձնատների, գրասենյակների, բնակարանների և ամենատարբեր շինությունների էլեկտրամոնտաժային աշխատանքներ:
Մենք իրականացնում ենք ամենատարբեր բնույթի և բարդության աշխատանքներ՝ սկսած նախագծի կոնցեպտուալ մշակումից, վերջացրած դիսպետչերական համակարգի տեղադրմամբ:
Աշխատանքի բազմամյա փորձը, ինչպես նաև մեր հաճախորդների կողմից ստացած բարձր գնահատականը, թույլ են տալիս վստահորեն հաստատել, որ մենք իրականացնում ենք որակյալ, պրոֆեսիոնալ էլեկտրամոնտաժային աշխատանքներ և այս ամենը նախատեսված ժամկետներում՝ օգտագործելով միայն ժամանակակից նյութեր և համաշխարհային առաջատար արտադրողների սարքավորումներ: