ԻՆԺԵՆԵՐԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ
Առևտրային և քաղաքային նշանակության օբյեկտների ինժեներական տարբեր ուղղվածությունների հուսալի սպասարկման և շահագործման շրջանակներում «ՎԱԵԼԿՈՆ» ընկերությունը տրամադրում է բարձրորակ ծառայություններ և որակավորված մասնագետներ:
«ՎԱԵԼԿՈՆ» ՍՊ Ընկերությունը առաջարկում է պրոֆեսիոնալ ծառայություններ բնակելի, արտադրական, վարչական, առևտրային և այլ օբյեկտների տարածքներում էլեկտրաէներգիայի և էլեկտրամատակարարման, ջամատակարարման և կոյուղու, օդափոխության և օդորակման համակարգերի, ջեռուցման սարքավորումների, կաթսայատների սպասարկման համար: Սպասարկման շրջանակները ներառում են նաև քաղաքային շատրվանային համակարգերը, լեռնահարստացուցիչ կոմբինատներում և ձեռնարկություններում՝ ասպիրացիոն համակարգերը:
Սպասարկման ծառայություններըը սարքավորումների և ընդհանուր համակարգերի ստուգումն է, գործարկումը, կարգաբերումը, զննումը և առաջացած խնդիրների վերացումը՝ նվազեցնելով անսարքությունների և վթարային անջատումների ռիսկերի առաջացումը:
Մեր օգնությամբ օբյեկտը բերվում է տեխնիկական աշխատանքի և անվտանգության նորմերի, երկարացվում տեխնիկական համալրումների ծառայության ժամկետը և նվազագույնի հասցվում սպասարկվող համակարգերի մաշվածությունը։
Ինժեներական համակարգերի սպասարկման ծառայությունների ցանկը կախված է գործող սարքերի տեսակից, արտադրող երկրից, ծառայության ժամկետից, զննման պահին բաղադրիչների վիճակից: Տեխնիկական սպասարկման մոտավոր հաճախականությունը կազմվում է պատվիրատուի հետ համաձայնեցված՝ ելնելով տեխնիկական և սեզոնային նորմատիվներից:
Սպասարկումը ենթադրում է պրոֆիլակտիկ, կանոնավոր և վթարային իրավիճակներում աշխատանքների անցկացում։ Տարբեր ինժեներական համակարգեր սպասարկվում են տարբեր ձևերով, ուստի կատարվելիք աշխատանքների ցանկը կարող է փոփոխվել: Հաճախորդի մոտ արխիվային աշխատանքային Նախագծի, Գործող փաստաթղթերի առկայությունը, և առաջին իսկ դիմելուց հետո այն օգտագործելու հնարավորությունը կարագացնի սպասարկման ծառայությունների իրականացման և գնային առաջարկի կազմման գործընթացը:
«ՎԱԵԼԿՈՆ» ընկերության սպասարկման բաժինը լրացնում և գրանցում է սպասարկման տակ գտնվող բոլոր սարքավորումների մատյանները:
Մեր ընկերությունը տեխնիկական սպասարկումն իրականացնում է սեփական սպասարկման բաժնի ուժերով, որը հագեցած է վերանորոգման և ախտորոշիչ անհրաժեշտ բոլոր գործիքներով: Սպասարկումն իրականացվում է սահմանված սխեմայով, որը չի ձախողվում:
«ՎԱԵԼԿՈՆ» ՍՊԸ առավելությունները.
- Օպերատիվ կապ սպասարկման ինժեներների հետ;
- Շուրջօրյա այցի հնարավորություն;
- Համագործակցության բարենպաստ անհատական պայմաններ՝ կախված սարքավորումների պարկի և արտադրական կարիքներից;
- Աշխատանքների օպերատիվ իրականացում կամ շարքից դուրս եկած տեխնիկայի փոխարինում;
- Պահեստամասերի առկայություն պահեստում;
- Շինարարական սեփական ռեսուրսների ժամանակավոր ինտեգրում բարդ աշխատանքների լուծման համար;
- Կատարված աշխատանքների երաշխիք;
- Ավելի քան 10 տարվա փորձ:
