ՀԱՐԴԱՐՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

«ՎԱԵԼԿՈՆ» ընկերությունն իրականացնում է ցանկացած տեսակի հարդարման աշխատանքներ, այդ թվում՝ ըստ պատվիրատուի կողմից անհատական մշակված տարբերակի։ Մեր արհեստավարժ մասնագետները կօգնեն որակյալ շինանյութի, էքստերիերի, ինտերիերի և դեկորի ոճի ուղղվածության, նյութերի գույների և այլնի ընտրության հարցում։

Շինարարությունում հարդարման աշխատանքները շենքերի և շինությունների արտաքին և ներքին հարդարման համալիր աշխատանքներ են՝ ուղղված դրանց շահագործման և գեղագիտական որակների բարձրացմանը։ Հարդարման աշխատանքները հանդիսանում են որպես շինարարության ավարտական փուլ․ դրանց որակյալ իրականացումից է մեծապես կախված շաագործման հանձնվող շենքի կամ շինության ընդհանուր գնահատականը։

Կա հարդարման աշխատանքների երկու հիմանական տարատեսակ՝ արտաքին և ներքին:

Արտաքին հարդարումը ներառում է այն աշխատանքները, որոնք ուղղված են շենքի ճակատային հատվածի շքեղացմանը, և դրանք ոչ միայն գեղեցիկ տեսք պիտի հաղորդեն կառույցին, այլև ապահովեն հարդարման այնպիսի շերտ, որը կպաշտպանի շինությունը արտաքին գործոնների ազդեցությունից՝ խոչընդոտելով դրանց ներթափանցմանը շենքի ներքին տարածք։ Այդ աշխատանքները իրականցվում են շենքի արտաքին կողմից՝ սվաղման, երեսպատման կամ ներկարարական աշխատանքներ։

Արտաքին հարդարման առավել աշխատատար տարատեսակներից են երեսպատման աշխատանքները, որոնց հիմանական նշանակությունը կոնստրուկցիաների արտաքին մակերեսների ծածկումն է բնական կամ արհեստական նյութերից պատրաստված արտադրանքներով։

Ներքին հարդարումը հարդարման նյութերի տարատեսակների և համապատասխան միջոցառումների համալիր է, որն ուղղված է ներքին բարեկարգմանը։ Այն նախատեսված է ինչպես արտաքին գործոններից հավելյալ պաշտպանության, այնպես էլ տարածքի դեկորատիվ հարդարման համար։

Ներքին հարդարումը ներառում է հետևյալ աշխատանքները․

  • Պատերի հարդարում գիպսաստվարաթղթով;
  • Նախաներկում և ծեփամածկում;
  • Սվաղ՝ դեկորատիվ և կառուցվածքային;
  • Շեպեր և հարթեցնող ծածկույթներ;
  • Պաստառապատում և ներկում;
  • Սալիկների, խճանկարի, դեկորատիվ քարերի տեղադրում;
  • Սանտեխնիկայի տեղադրում;
  • Առաստաղների հավաքում՝ կախովի, ձգովի, համակցված;
  • Հատակի իրականցում տախտակներից;
  • Դռների, շրիշակների տեղադրում և այլն։
ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ