ՀՈՂԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
«ՎԱԵԼԿՈՆ» ընկերությունը իրականացնում է հողային աշխատանքներ, ինչպես նաև դրանց հետ առնչվող շինարարական հատուկ տեխնիկայի ծառայությունների մատուցում:
Հողային աշխատանքները դա շինարարական աշխատանքների ամենաառաջին փուլն է՝ զրոյական ցիկլը: Հողային աշխատանքները ներառում են. գրունտի մշակում, տեղափոխում, երեսարկում և խտացում: Հողային աշխատանքները շատ աշխատատար են, ուստի այն անհրաժեշտ է իրականացնել հատուկ տեխնիկայի և մեխանիզացիայի միջոցների կիրառմամբ՝ պրոֆեսիոնալ և պատասխանատու անձնակազմի մասնակցությամբ: Գրունտի ձեռքով մշակումը թույլատրելի է միայն այն տեղերում, որտեղ հողային աշխատանքները իրականացվում են նեղ՝ տեխնիկային անհասանելի պայմաններում կամ շատ փոքր ծավալների աշխատանքների դեպքում:
Մինչև հողային աշխատանքների սկսելը, պետք է մշակված լինի շինարարական աշխատանքների իրականացման մանարամասն պլան, ներառյալ գեոդեզիան: Դա թույլ կտա նախապես հաշվի առնել բոլոր անհրաժեշտ նրբությունները և նվազեցնել ծախսերը:
Կարևոր է ուսումնասիրել ապագա օբյեկտի նախագիծը, դրա և այլ օժանդակ կառույցների դիրքը տեղամասում, կոմունիկացիաների և այլնի գտնվելու վայրը:
Հողային աշխատանքների կազմակերպում.
Հողային աշխատանքների իրականացման կազմակերպումը կապված է որոշակի գործողությունների պլանավորմամբ, հաշվի առնելով տվյալ բնակության վայրում (քաղաքում) կամ շրջանում կոնկրետ տարածքի (օբյեկտի) բնութագիրը.
- Տեղամասի նախապատրաստում;
- Հողային կառույցներ հիմքերի տակ և կոմունիկացիաներ;
- Գրունտի մշակում ձեռքով և մեխանիզացված եղանակով;
- Գրունտի վերաբաշխում;
- Տեխնիկական անվտանգության ապահովում հողային աշխատանքների ընթացքում:
Անհրաժեշտ է հստակ պատկերացում կազմել այն գործոնների մասին, որոնք կարող են ազդել մարդկանց, հատուկ տեխնիկայի և օբյեկտի վիճակի վրա: Այս բոլոր պայմանները կարելի է բաժանել մի քանի կատեգորիաների.
- Տեղային պայմաններ — գրունտի վիճակ, ջրհեղեղի հավանականություն, շերտերի փլուզում և սողանք, գետնանցքերի փլուզում, կառույցների քայքայում:
- Ընդհանուր պայմաններ — լուսավորվածություն, աշխատատեղերի ցանկապատման և տեղայնացման հնարավորություն, կողմնակի անձանց մուտքի կանխում:
- Հողային աշխատանքներ հատուկ տեխնիկայի կիրառմամբ — մեքենա-մեխանիզմների վիճակ, վթարների, դժբախտ պատահարների, արտակարգ իրավիճակների հավանականություն, օպերատորների և օգնականների կողմից շահագործման կանոնների խախտումներ:
- Շրջակա միջավայր — կապի, ինժեներական ցանցերի, մալուխների և էլեկտրահաղորդման գծերի, խողովակաշարերի, ավտոճանապարհների և երկաթգծերի առկայություն:
«ՎԱԵԼԿՈՆ» ՍՊԸ ուղղվածություններն են.
- Տեղամասի հարթեցում;
- Հողի բարեբեր շերտի տեղափոխում;
- Փոսորակի մշակում և նախապատրաստում;
- Կոմունիկացիաների համար խրամատների փորում;
- Ապահովման և ենթակառուցվածքի օբյեկտներում աշխատանքների իրականացում;
- Այլ հողային աշխատանքներ;
- Հին, ոչ պիտանի կառույցների ապամոնտաժ;
- Ուղղահայաց և հորիզոնական նշահարում;
- Անհարթությունների և իջվածքների հավասարեցում;
- Շինարարական աղբի տեղափոխում:
Ընկերության առավելությունները.
- Աշխատանքների իրականացման բարձր որակ;
- Վստահելի/փորձված արտադրողների և ապրանքանիշերի շինարարական տեխնիկա;
- Բոլոր փուլերում լուսանկարների մանրամասն հաշվետվություն;
- Թափանցիկ և հասկանալի նախահաշիվ և գնագոյացումներ;
- Համագործակցություն ըստ պայմանագրի, ներառյալ ԱԱՀ;
- Նվազագույն ժամկետներ:
Ապագա շինարարության որակը կախված է նրանից, թե ինչպես են կատարվել հողային աշխատանքները։ Ընթացքում թույլ տրված սխալները հետագայում դժվար է ուղղել: Ուստի կարևոր է ընտրել որակյալ մասնագետներ և վստահելի ընկերություն: