ՄԵՏԱՂԱԿԱՆ ԿՈՆՍՏՐՈՒԿՑԻԱՆԵՐ
«ՎԱԵԼԿՈՆ» ՍՊ Ընկերության գործունեության ուղղվածություններից է հանդիսանում շինարարական և արդյունաբերական մետաղական կոնստրուկցիաների արտադրությունը, ինչպես նաև մետաղական դետալների պատրաստումը:
Մեր ընկերության տարբեր ուղղվածություններով որակավորված մասնագետների կազմը թույլ է տալիս կառուցել ցանկացած նշանակության և բարդության կառույցներ և շենքեր: Մեր հմուտ ճարտարագետները, աշխղեկները, շինարարները և ամբողջ պրոֆեսիոնալ թիմը հիմքեր են ստեղծում կյանքի կոչելու ցանկացած նախագիծ՝ մետաղական կոնստրուկցիաների շինարարության բոլոր ստանդարտները պահպանելով ստանալ բարձր որակ:
Շինարարական աշխատանքները կարող են իրականացվել ինչպես մեր մասնագետների կողմից մշակված նախագծային փաթեթների, այնպես էլ այլ կազմակերպությունների կողմից տրամադրված նախագծային փաստաթղթթերի հիման վրա:
Մետաղական կոնստրուկցիաները կիրառում են քաղաքացիական, արտադրական, գյուղատնտեսական, արդյունաբերության տարբեր ճյուղերի օբյեկտների շինարարությունների ժամանակ: Մետաղական կոնստրուկցիաներ են հանդիսանում մետաղական պրոֆիլներից իրականացված կառույցները, պատրաստվածքները, դետալները և այլն: Ավելի շատ պահանջված են կանգնակները, սյուները, ծածկերի պողպատե կայուն հեծանները, որոնք շինարարական բնագավառում հիմնականում կիրառվում են որպես կառույցների կարկասներ: Մետաղական կոնստրուկցիաների իրականացման համար օգտագործում են հեծաններ, տավրեր/երկտավրեր, շվելերներ, անկյունակներ, խողովակներ, ճոպաններ և այլն:
Տարբերում են մետաղական կոնստրուկցիաների 2 տեսակ.
- Ամբողջական համաձուլված;
- հավաքվող-քանդվող:
Մետաղական կոնստրուկցիաների պատրաստման եղանակներն են.
- եռակցումով;
- դրոշմումով/շտամպային;
- գամերի կիրառման մեթոդով;
- հեղյուսներով;
- պտուտակներով;
- կոմբինացված:
«ՎԱԵԼԿՈՆ» ՍՊԸ շինարարական մետաղական կոնստրուկցիաների առավելություններն են.
- շինարարական սեղմ ժամկետներ;
- մոնտաժի իրականացում ցանկացած եղանակին և սեզոնին;
- հրակայունություն, սեյսմակայունություն;
- հուսալիություն, ամրություն, ծառայության երկար ժամկետ;
- պատրաստման նյութի կայունությունը ջերմաստիճանային տատանումների նկատմամբ;
- ցանկացած ճարտարապետական գաղափարների իրականացման հնարավորություն: