ՇԱՏՐՎԱՆՆԵՐ

«ՎԱԵԼԿՈՆ» ընկերությունը առաջարկում է շատրվանային համակարգերի շինարարության շրջանակներում հետևյալ ծառայությունները՝ նախագծում, վիզուալիզացիա, սարքավորումների մատակարարում և տեղադրում:

Մենք իրականացնում ենք ցանկացած բարդության շատրվանային համալիրների տարբեր նախագծեր՝ դեկորատիվ, քաղաքային խոշոր: Շատրվանների նախագծման ժամանակ օգտագործվում են արտասահմանյան արտադրողների բարձրորակ շատրվանային սարքավորումներ:

Մեր ընկերությունում աշխատում են տարբեր տեսակի շատրվանների նախագծման և կառուցման փորձ ունեցող արհեստավարժ և բարձրակարգ մասնագետներ:

Մեր ընկերությունն իրականացնում է շատրվանային համակարգերի համալիր աշխատանքներ՝ շատրվանային համակարգերի ներմուծում, նախագծում, տեղադրում, երաշխիքային և սպասարկման ծառայություններ:

Շատրվանների կառուցման վայրն ընտրելիս պետք է հաշվի առնել բազմաթիվ գործոններ՝ տարածքի հատակագծային լուծումները, հեռավորությունը ծառերից և տեխնիկական սենյակից: Այս և այլ հարցեր մանրակրկիտ քննարկվում են դեռ շատրվանների նախագծումից առաջ:

Մեր ընկերության առավելություններն են.

  • 14 տարվա փորձ ունեցող արհեստավարժ մասնագետների թիմ;
  • Սարքավորումների ուղիղ մատակարարում Եվրոպայից և այլ երկրներից;
  • Ցանկացած բյուջեների շրջանակում նախագծերի մշակում;
  • Առնվազն երեք տարբերակի տրամադրում քննարկման;
  • Համալիր ամբողջական լուծումներ;
  • Արտասովոր ջրային շոուներ ստեղծելու ոլորտում նորարարական լուծումներ;
  • Խիստ վերահսկողություն բոլոր փուլերում իրականացվող աշխատանքների հանդեպ:

Շատրվանային համակարգերի գործարկումից հետո, անհրաժեշտության դեպքում, մեր ընկերությունը իրականացնում է իր օբյեկտների սպասարկումը. սարքավորումների հետազոտում և ստուգում, մանր և խոշոր անսարքությունների վերացում, վերակարգավորում և ծրագրավորում, ձմռանը՝ պահպանման և գարնանը՝ վերագործարկման միջոցառումների կազմակերպում:

Շատրվանային համալիրի կառուցման ժամանակ ամենակարևոր մոտեցումը դա գործողությունների ճիշտ հաջորդականության պլանավորումն է:

«ՎԱԵԼԿՈՆ» ընկերությունն առաջարկում է շատրվանային համակարգերի կառուցման և տեղադրման ծառայությունների ամբողջական փաթեթ.

  • Տեխնիկական խորհրդատվություն փորձառու մասնագետներից;
  • Շատրվանային համակարգերի եռաչափ մոդելավորում և սիմուլյացիոն անիմացիա;
  • Էսքիզային և աշխատանքային նախագծի մշակում;
  • Հին շատրվանների վերակառուցում;
  • Ավազանի և տեխնիկական տարածքների փոսորակի նախպատրաստում;
  • Բետոնացման և ամրանային աշխատանքներ;
  • Ջրամեկուսացում և հիդրոստատիկ փորձարկումներ;
  • Երեսապատման աշխատանքներ;
  • Շատրվանային սարքավորումների և պարագաների մատակարարում;
  • Զտման համակարգի տեղադրում;
  • Շատրվանային սարքավորումների տեղադրում և գործարկում;
  • Կարգավորման աշխատանքներ;
  • Ծրագրավորման և դիսպետչերացման ծառայություններ;
  • Արդյունավետ որակի վերահսկում;
  • Օբյեկտի հանձնում շահագործման;
  • Երաշխիքային, հետերաշխիքային սպասարկման ծառռայություններ:

Շատրվանային համակարգի ընտրության հարցում մեծ դեր է կատարում պրոֆեսիոնալ հաշվարկն ու մոտեցումը, որը շահագործման ընթացքում թույլ է տալիս խուսափել անհարմարություններից: «ՎԱԵԼԿՈՆ» ընկերության փորձառու մասնագետները արտաքին և ներքին շատրվանների ընտրության համար կառաջարկեն լավագույն լուծումներ՝ ապահովելով առավելագույն որակ և հարմարավետություն հետագա օգտագործման ժամանակ:

Շատրվանները ոչ միայն նորարարական տեխնոլոգիաների, բարձրորակ նյութերի և ճարտարապետական ​​լուծումների ներդաշնակ միասնություն են, այլև ցանկացած տեղանքի կամ տարածքի հիասքանչ ձևավորում:

ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ