ՇԻՆԱՆՅՈՒԹԻ ՄԵԾԱԾԱԽ ՎԱՃԱՌՔ

«ՎԱԵԼԿՈՆ» ընկերության ուղղվածություններից է շինարարության տարբեր փուլերում (սկսած հիմնային աշխատանքներից մինչև ներքին հարդարում) տարատեսակ շինարարական նյութերի համալիր ներմուծումն ու մատակարարումը շինարարական օբյեկտներ:

Հաճախորդին անհատական ​​մոտեցումը մեր հիմնական կանոններից մեկն է:

«ՎԱԵԼԿՈՆ» ՍՊ Ընկերությունը հանդիսանում է շինանյութերի պրոֆեսիոնալ մատակարար: 2012 թվականից մեր ընկերությունը համալրեց շինանյութերի առաջատար մատակարարների շարքերը և ունի բազմաթիվ արտադրողների պաշտոնական ներկայացուցչի կարգավիճակ և կից պայմանագրեր, ինչպես նաև գործընկերային կարգավիճակ՝ հիմնված հաստատուն փոխհարաբերությունների վրա:

Տարբեր արտադրողների մեծածախ շինանյութերը կենտրոնացված են մեկ կատալոգում և առաքվում են Երևան քաղաքի մեր ընկերության պահեստից: Այստեղ կարող եք գտնել և պատվիրել ամրաններ և բետոն, մետաղական գլանվածքային արտադրանք, ջրամատակարարման և կոյուղու խողովակներ, կցամասեր, մալուխներ և հաղորդալարեր, էլեկտրամոնտաժման պարագաներ, գազի կաթսաներ, պոմպեր և պոմպակայաններ, օդորակիչներ և ֆանկոյլներ, չիլերներ և կոմպրեսորա-կոնդենսատորային բլոկներ, զտիչեր, էլեկտրոդներ, ալմաստե հղկման և կտրող սկավառակներ, գործիքներ, սոսինձներ և հերմետիկներ, ջերմա-ձայնամեկուսիչ և ծածկի նյութեր, ալյումինե պրոֆիլներ և կցամասեր, ներքին հարդարման այլ պարագաներ, ինժեներա-տեխնիկական ապահովման համակարգերի համալիրի տարրեր և այլն:

Դառնալով շինանյութերի մեծածախ մատակարարողներից մեկը՝ ՎԱԵԼԿՈՆ ՍՊ Ընկերությունը ընտրել է չափավոր ցածր գնային սեգմենտ։ Ընդունելի եկամտաբերության հասնելու համար մենք օպտիմիզացրել ենք կազմակերպության աշխատանքային ցիկլը և լոգիստիկան կազմակերպում ենք բծախնդրորեն: Բացի այդ, մենք ուղիղ պայմանագրեր ենք կնքում մի շարք արտասահմանյան և ռուսաստանյան արտադրողների հետ, որոնք մեծ ծավալների պատվերների դեպքում մեզ տրամադրում են հատուկ գնային պայմաններ: Արդյունքում, հետապնդելով նվազագույն եկամուտ,  առևտրային հաջողությունը կառուցվում է ճշգրիտ որդեգրված գնային քաղաքականության վրա:

«ՎԱԵԼԿՈՆ» ՍՊԸ առավելություններն են.

  • Գնային քաղաքականության ուրույն դրսևորում շուկայում;
  • Թիմի ռազմավարական նպատակասլացություն;
  • Բարձր որակ ցածր մեծածախ գներով;
  • Առաջատար ապրանքանիշերի արտադրանքի մատչելի գներ;
  • Զեղչեր, ակցիաներ, հատուկ պայմաններ, արդյունքում՝ խնայողություններ;
  • Մեր և մրցակիցների շինանյութերի գների համեմատության ամենօրյա հասանելի համակարգ;
  • Արտադրողների հետ ուղիղ համագործակցություն՝ առանց միջնորդ ընկերությունների;
  • Հարուստ տեսականի, որը մշտապես համալրվում և ընդլայնվում է;
  • 1000 ապրանքների զտում ըստ խմբերի, ապրանքանիշերի և կատեգորիաների;
  • Բարձր որակի հաստատում պաշտոնական փաստաթղթերով;
  • Մենեջերների հատուկ վերապատրաստում և որակավորում;
  • Պրոֆեսիոնալ խորհրդատուներ;
  • Պատվերի պարզ և հասկանալի ձևակերպում;
  • Առաքում ՀՀ տարածքում:
ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ