ՇԻՆ. ՀՐԱՊԱՐԱԿԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ

«ՎԱԵԼԿՈՆ» ընկերությունը, մինչև շինարարական աշխատանքների սկսելը, իրականացնում է շինարարական օբյեկտի նախապատրաստումը՝ նորմավորված շինարարական աշխատանքների կազմակերպման նպատակով: Այն է՝ անցկացնել համալիր միջոցառումներ, որոնք տալիս են հնարավորություն շինարարական աշխատանքները մեկնարկել ժամանակին՝ կազմակերպչա-տեխնիկակական բարձր մակարդակով, որն էլ իր հերթին ստեղծում է պայմաններ շինմոնտաժային աշխատանքների արտադրական ծրագրիրը իրականացնել բարձր տեխնիկա-տնտեսական ցուցանիշներին համապատասխան և նախատեսված ժամկետներում:

Շինհրապարակի կազմակերպումը դա յուրաքանչյուր օբյեկտի կառուցման նախնական փուլն է, որը նախապայման է որակյալ և սահմանված նորմատիվներին համապատասխան շենք-շինությունների կառուցման համար: Նախագծային լուծումներից և շինհրապարակի կազմակերպումից կախված են շինմոնտաժային աշխատանքների որակյալ իրականացումը, նյութերի, շինվածքների, կոնստրուկցիաների ապահովվածությունը, տեխնիկական անվտանգության կանոնակարգերի պահպանումը, շինարարական արտադրության որակն ու կուլտուրան, աշխատակազմի աշխատանքի և հանգստի հարմարավետությունը:

Ի՞նչ է ներառում շինարարական հրապարակը:

Շինարարական օբյեկտի մշտական տեղակայման, ինչպես նաև շինմոնտաժային կազմակերպությունների ծառայությունների (հաշվի առնելով նաև աշխատանքների իրականացման պայմաններից բխող լրացուցիչ տարածքի ժամանակավոր հատկացումը) իրականացման համար նախագծով սահմանված կարգով հատկացված տարածքը համարվում է շինարարական հրապարակ:

Կարևոր նշանակություն ունեն ընդհանուր տարածքի շինարարական գլխավոր հատակագիծը, կազմակերպչա-տեխնոլոգիական սխեմաները, նախատեսվող աշխատանքների իրականացման ամփոփ օրացուցային պլանը, ներառյալ ժամկետները, շինմոնտաժային աշխատանքների հաջորդականությունը, ծավալները և բաշխումը ըստ շինարարական փուլերի:

Շինարարական օբյեկտի նախապատրաստման ուղղվածություններն են.

  • Ինֆորմացիոն ընդհանուր դրույթներ;
  • Շինհրապարակի նախնական մաքրում, չօգտագործվող շինությունների քանդում;
  • Շինհրապարակի տարածքի և աշխատանքների իրականացման տեղամասերի ցանկապատում;
  • Շինհրապարակի անվտանգության և լուսավորման կազմակերպում;
  • Ժամանակավոր ճանապարհների կառուցում դեպի շինհրապարակ և նրա ներսում;
  • Մոնտաժային ամբարձիչների և մեխանիզմմների տեղակայում;
  • Ժամանակավոր արտադրական գծերի և գործարանների/արտադրամասերի տեղակայում;
  • Հատուկ տեխնիկայի անվադողերի լվացման կետերի նախատեսում;
  • Կենցաղային կոնտեյներներ ընկերության ղեկավարության և շինարարների համար;
  • Պահեստային տնտեսության կազմակերպում;
  • Կոնստրուկցիաների և դետալների խոշորացված հավաքման համար տարածքներ;
  • Շինհրապարակի ժամանակավոր էլեկտրամատակարարում;
  • Ժամանակավոր ջրամատակարարում և կոյուղի;
  • Ժամանակավոր ջերմամատակարարում;
  • Շինհրապարակի տարածքի մաքրում;
  • Ինֆորմացիոն ցուցատախտակների և ցուցանակների/նշանների տեղադրում;
  • Հակահրդեհային կազմակերպչական միջոցների նախատեսում:

Հետագայում, շինարարության ընթացքում, շինհրապարակի կազմակերպումը կպահանջի փոփոխություններ, որոնք նույնպես անհրաժեշտ է իրականացնել:

Շինարարության օբյեկտները և տեղամասերը, որտեղ դրանք կառուցվում են, կարող են բնույթով, յուրահատկությամբ և այլ չափանիշներով էապես տարբերվել: Համապատասխանաբար, շինհրապարակների կազմակերպման բնույթն ու բովանդակությունը նույնպես կարող են տարբեր լինել:

ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ