ՋՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՈՒՄ ԵՎ ԿՈՅՈՒՂԻ
Ջրամատակարարման և կոյուղու համակարգերը ինժեներական ցանցերի մի համալիր է, որը նախատեսված է սառը, տաք ջրամատակարարման և ջրահեռացման համար:
Ջրամատակաարարումը ներառում է շենքի սառը և տաք ջրի ապահովումը, սանտեխնիկական սարքավորումների տեղադրումը:
Կոյուղին դա ինժեներական կոնստրուկցիաների համալիր է, որն ընդունում է կեղտաջրերը, ինչպես նաև տեղափոխում դրանք դեպի մաքրման կառույցներ:
Հեղեղատարային համակարգը հավաքում է մթնոլորտային և արտադրական կեղտաջրերը, որոնք մինչև ջրամբարներ թափելը մաքրման կարիք չունեն:
«ՎԱԵԼԿՈՆ» ընկերությունը կազմակերպում է ինչպես ներքին, այնպես էլ արտաքին ջրամատակարարման և կոյուղու համակարգերի որակյալ, հուսալի և արագ իրականացման աշխատանքներ ամենատարբեր օբյեկտներում՝ արտադրամասեր, գործարաններ, բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրներ, առևտրի կենտրոններ, հյուրանոցային համալիրներ, հանգստյան տներ, առանձնատներ, գրասենյակներ, բնակարաններ և այլն:
Մեր մասնագիտական խորհրդատվության և ծառայությունների մատուցման շնորհիվ, պահպանելով որակը, մենք կարողանում ենք կրճատել պատվիրատուների ծախսերը: Բոլոր անհրաժեշտ տվյալները հավաքելուց անմիջապես հետո (երկրաբանական, տեղամասի և կառույցների ուսումնասիրություններ) մասնագետներն անցնում են ջրամատակարարման և կոյուղու համակարգերի տեղադրման ու մոնտաժման աշխատանքներին:
Ջրամատակարարման և կոյուղու համակարգերի ֆունկցիոնալացման հետ կապված խնդիրները ոչ ցանկալի են պատվիրատուների համար, այդ իսկ պատճառով շատ կարևոր է հենց շինարարության փուլում դրանց ճիշտ տեղադրումը և կարգավորումը:
«ՎԱԵԼԿՈՆ» ընկերությունում աշխատում են բարձր որակավորմամբ մասնագետներ, որոնց բազմամյա փորձը ինժեներական համակարգերի մոնտաժման և նախագծման ոլորտում կապահովի կոյուղու համակարգի անխափան և երկարամյա աշխատանքը:
Ջրամատակարարման, կոյուղու և ջրահեռացման համակարգերի մոնտաժն իրականացվում է պատվիրատուի կողմից մշակած նախագծի, տեխնիկական առաջադրանքի, ճարտարապետական գծագրերի և գործող նորմերի հիման վրա:
«ՎԱԵԼԿՈՆ» ՍՊԸ կողմից իրականացվող ջրամատակարարման և կոյուղու ծառայությունները ներառում են.
- Ջրամատակարարման և կոյուղու ներքին ու արտաքին համակարգերի հաշվարկ;
- Նախագծով նախատեսված հողային աշխատանքներ;
- Սահմանված նորմերի համաձայն խրամատների, փոսորակի, տարբեր նշանակության հորերի իրականացում;
- Ջրահեռացման (դրենաժային) բարձիկի իրականացում՝ հետլիցքի և հատուկ փաթաթման տեսքով;
- Խողովակների, դրանց միացումների և կոլեկտորների մատակարարում և մոնտաժ;
- Պոմպերի և զանազան պոմպակայանների (ներառյալ ավտոմատիկա) մատակարարում և մոնտաժ;
- Սանտեխնիկական սարքավորումների մոնտաժ;
- Տանիքային ջրահեռացման համակարգի մոնտաժ;
- Հեղեղատար (դրենաժային) ջրահեռացման համակարգի մոնտաժ;
- Մաքրման տեղային համակարգերի կառուցում և կազմակերպում;
- Տեխնոլոգիական միացում քաղաքային կամ տեղային կենտրոնացված համակարգին;
- Ջրամատակարարման և կոյուղու համակարգերի գործարկում և փորձարկում:
«ՎԱԵԼԿՈՆ» ընկերության հմուտ մասնագետները կընտրեն օպտիմալ հաշվարկային սխեմա և կտեղադրեն համապատասխան սարքավորումներ, ինչպես նաև կիրականացնեն խողովակաշարերի մոնտաժ, կկատարեն տեղային մաքրման կայանքների տեսակի ընտրման և տեղակայման հաշվարկներ: Մշակման փուլում հաշվի են առնվում հատակագծային լուծումները, հարկայնությունը և պատվիրատուի այլ ցանկությունները:
Աշխատանքների համալիր իրագործումը թույլ է տալիս զգալիորեն նվազեցնել ծախսերը և կրճատել ամբողջական նախագծի իրականացման ժամկետները: