ՏԱՆԻՔԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ
«ՎԱԵԼԿՈՆ» ՍՊ Ընկերութունը շենքերի և շինությունների կառուցապատման շրջանակներում իրականացնում է շինարարական և տանիքային ամբողջական համալիր աշխատանքներ: Տանիքային աշխատանքները մեր ընկերության կողմից իրականացվում են շինարարական տեխնոլոգիաների ճշգրիտ պահպանմամբ՝ բացառապես որակավորված մասնագետների կողմից: Դրա հետ մեկտեղ յուրաքանչյուր շինարարական օբյեկտի համար օգտագործվում են բարձրորակ և հատուկ ընտրված նյութեր:
Տանիքային աշխատանքները դա ցանկացած շենքի կառուցման կարևորագույն փուլերից մեկն է՝ աշխատանքների մի պարտադիր տեսակ, որը նախատեսում է կառույցի տանիքի ծածկույթ՝ թիթեղյա, փաթեթային, մածուցիկ նյութերից: Տանիքը համարվում է կապիտալ շինարարական աշխատանքների ավարտական տարր:
Տանիքի հիմնական ֆունկցիան դա ներքին տարածքների պաշտպանությունն է տեղումներից, արևից, ճառագայթումից, կրակից, ջերմաստիճանից, քամուց, նստվածքներից, բեռնվածությունից, վնասակար նյութերից և այլ ազդեցություններից: Բացի դրանից, այն պետք է ապահովի ջերմամեկուսացում և ձայնամեկուսացում, համապատասխանի հակահրդեհային անվտանգության պահանջներին: Արդյունքում տանիքային կոնստրուկցիան շինության գնահատման փուլում հանդիսանում է որպես կարևորագույն տարր և գեղագիտական բաղադրիչ:
Տանիքային աշխատանքները շատ կարևոր են հասարակական նշանակության շենքերի, առևտրի կենտրոնների, արդյունաբերական կառույցների, լոգիստիկ կենտրոնների, բնակելի շենքերի և այլ տեսակի կառույցների համար:
Տանիքային կոնստրուկցիաները ըստ իրականացման բաժանվում են երկու տեսակի.
- Թեք տանիքներ;
- Հարթ տանիքներ:
Թեք տանիքի մոնտաժման ժամանակ իրակացվող աշխատանքներն են.
- կրող կոնստրուկցիայի կառուցում;
- ճաղավանդակի տեղադրում;
- տանիքային շերտերի իրականացում;
- ջրահեռացման համակարգի տեղադրում;
- տանիքի ծածկույթի տեղադրում;
- ավարտական հարդարում:
Հարթ տանիքի մոնտաժման ժամանակ իրակացվող աշխատանքներն են.
- բետոնից նախապատրաստական շերտի իրականացում հիմքի ամրացման համար;
- գոլորշամեկուսիչ շերտի տեղադրում;
- ջրամեկուսացման մոնտաժ;
- դրենաժային շերտի լցահարթում;
- ջերմամեկուսացման իրականացում;
- գեոտեքտիլ շերտից ծածկույթի իրականացում;
- ասֆալտբետոնից կամ ցեմենտ-ավազային շաղախից հարթեցման շերտի իրականացում;
- ավարտական ծածկույթի իրակացում փաթեթային նյութից շերտով և կարերի մշակում: