ՔԱՐԱՅԻՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ

«ՎԱԵԼԿՈՆ» ՍՊ Ընկերությունը իրականացնում է շենքերի և շինությունների կառուցման շինարարական ամբողջական համալիր աշխատանքներ, հետևաբար, ամենաաշխատատար և ամենապատասխանտու ուղղվածություններից մեկն է հանդիսանում քարե շարվածքը: Դա մի կոնստրուկցիա է, որը բաղկացած է շինարարական շաղախի հիմքի վրա որոշակի կարգով դասավորված քարերից: Այն իր վրա է կրում սեփական քաշի և նրա վրա հենվող այլ կոնստրուկտիվ տարրերի բեռնվածությունները, ինչպես նաև կատարում է ջերմամեկուսիչ, ձայնամեկուսիչ և այլ ֆունկցիաներ:

Քարային աշխատանքները այն շինարարական աշխատանքներն են, որոնք շենքերի և շինությունների քարային կոնստրուկցիաների կառուցման ժամանակ իրականացվում են ձեռքով:

Քարային շարվածքը դա կոնստրուկցիա է, որն իրականացվում է շաղախի հիմքի վրա որոշակի կանոնների համաձայն դասավորված արհեստական կամ բնական քարերից:

Կարծր ապարների համեմատ քարերը բարձր արժեք ունեն և մշակման տեսանկյունից աշխատատար են, ուստի դրանք հիմնականում օգտագործում են շենքերի և շինությունների երեսապատման կամ առանձին մասերի համար:

Բուտ և բուտաբետոնե շարվածքները պահանջում են ձեռքի աշխատանքի մեծ ծախսեր և ունեն մեծ ջերմահաղորդականություն: Այս նյութը ճիշտ է կիրառել հիմքերի պատրաստման համար: Աղյուսով երեսապատված բուտ և բուտաբետոնե շարվածքները հարմար են նկուղների պատերի և հենապատերի համար:

Դատարկություններ ունեցող քարերից և բլոկներից շարվածքը հիմնականում կիրառվում է ջեռուցվող շենքերի արտաքին պատերի շինարարության ժամանակ: Այս նյութի լավագույն ջերմատեխնիկական հատկությունները թույլ են տալիս արտաքին պատերի հաստությունները կրճատել:

Շարվածքի անհրաժեշտ ամրությունն ու կայունությունն ապահովելու համար քարերը շարում են որոշակի կարգով: Քարերի դասավորման ձևը կոչվում է շարվածքի կտրում: Գոյություն ունեն շարվածքի կտրման երեք հիմնական կանոններ.

  • Առաջին կանոն — շարվածքի քարերի շարքերը պետք է դասավորված լինեն միմյանց զուգահեռ և բեռնվածությանը՝ ուղղահայաց: Շարքերում քարերի հենումը պետք է լինի ամբողջ մակերեսով, որն ապահովվում է շաղախի հորիզոնական կարով:
  • Երկրորդ կանոն — հարակից քարերի կողային մակերևույթները պետք է ուղղահայաց լինեն շարքերին: Արդյունքում գոյանում են շարվածքի երկայնական և լայնական կարեր:
  • Երրորդ կանոն — անհրաժեշտ է փոխկապակցել շարվածքի վերին և ստորին շարքերի երկայնական և լայնական կարերը, որի արդյունքում շարվածքը բեռնվածության տակ աշխատում է ինչպես մեկ ամբողջական կոնստրուկտիվ տարր:

Կարևոր դեր ունեն շարվածքային շախաղները — դրանք աստիճանաբար պնդացող ու քարակերպ վիճակի վերածվող ոչ օրգանական կապակցանյութերի (ցեմենտ, կիր, կավ), մանր լցանյութի (ավազ, տուֆ, պեմզա) և ջրի խառնուրդներ են:

Շարվածքի ամրության բարձրացման համար, այն հորզոնական կարերում ամրանավորում են մետաղական ցանցերի տեղադրման միջոցով: Այդ դեպքում կարերի հաստությունը պետք է նվազագույնը 4 մմ-ով ավելին լինի հատվող ամրանների տրամագծերի գումարից: Եթե ամրանի տրամագիծը 5 մմ-ից ավելին է, ապա ցանցերը պատրաստում են զիգզագաձև և տեղադրում հարևան երկու շարքերում: Շարվածքների ամրանային ցանցերը նախատեսվում են ըստ նախագծի, սակայն ոչ պակաս, քան հինգ շարքը մեկ: Ամրանավորված շարվածքների համար շաղախի դասը չոր պայմաններում ընդունում են 25, իսկ խոնավի համար՝ 50:

Մեր ընկերությունը առաջարկում է շարվածքի հետևյալ երկու տեսակները, որոնք օգտագործում են շինարարության ժամանակ.

  • Կանոնավոր ձևի բնական քարերից պատի շարվածք (սղոցված կամ տաշած);
  • Արտաքին և ներքին պատերի համար դատարկություններ ունեցող և թեթև բետոնե բլոկներից պատի շարվածքներ;
  • Բետոնից, աղյուսից կամ կերամիկական քարերից պատրաստված արհեստական խոշոր բլոկներից տարբեր շարվածքներ;
  • Կոնստրուկտիվ կամ դեկորատիվ աղյուսե շարվածք;
  • Անկանոն ձև ունեցող բնական չտաշած քարերից բուտաբետոնե շարվածք հիմքերի համար;
  • Բնական քարերից և կանոնավոր ձևի բլոկներից դեկորատիվ ճարտարապետական շարվածք (երեսապատում);
  • Ծանր բետոնից պատրաստված բլոկներից շարվածք, որը օգտագործվում է հիմքերի, նկուղների պատերի և այլ ստորգետնյա ինժեներական կոնստրուկցիաների շինարարության ժամանակ:
ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ