ՕԴԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՃԱՂԱՇԱՐԵՐ
«ՎԱԵԼԿՈՆ» առևտրաշինարարական ընկերության հիմնական խնդիրներից է արդյունաբերական և կենցաղային օբյեկտների ապահովումը օդափոխության բարձրորակ արտադրանքով: Արտադրության մեջ օգտագործվող յուրաքանչյուր դետալ անցնում է արդիականացման փուլեր՝ հինվելով տարատեսակ պայմաններում դրանց աշխատանքի և պատվիրատուների գնահատականների վրա:
Օդափոխության ճաղաշարերը հանդիսանում են ժամանանակից օդափոխության և օդորակման համակարգերի, օդային ջեռուցման համալիրների անհրաժեշտ բաղադրիչը: Դրանք հատուկ հարմարանքներ են, որոնք նախատեսված են օդի հոսքերի բաշխման, մաքուր օդի ներածման և աղտոտված օդի արտածման համար: Ճաղաշարերը նաև կարևոր դեր են կատարում հրդեհային անվտանգության համակարգերում՝ կանխելով ծխի տարածումը հրդեհի բռնկման ժամանակ:
Չնայած տարրի թվացյալ պարզությանը, գոյություն ունեն օդատարերում օգտագործվող օդափոխության ճաղաշարերի մեծաքանակ տարատեսակներ: Այս արտադրանքները ավանդականորեն դասակարգվում են.
- ըստ տեղադրման տեղի՝ արտաքին, որոնք տեղադրվում են շինության արտաքին մասում, ներքին՝ տեղադրվում են շինության ներսում և միջանկյալ, որոնք ապահովում են օդի փոխանակումը հարակից տարածքների միջև;
- ըստ կառուցվածքային առանձնահատկության՝ օդի հոսքի կարգավորման հնարավորությամբ, չկարգավորվող և իներցիոն;
- ըստ պատրաստման նյութի՝ պլաստիկ, ալյումինե և պողպատե;
- ըստ ձևի՝ ուղղանկյուն, կլոր, օվալաձև և այլն:
«ՎԱԵԼԿՈՆ» ՍՊԸ արդադրության և ներմուծման ուղղություններն են.
- դեկորատիվ օդափոխության ճաղաշարեր;
- արդյունաբերական ճաղաշարեր և կարգավորիչ փականներ;
- դիֆուզորներ;
- օդի ցածր ճնշմամբ ցանցերում կենցաղային նշանակության օդաբաշխիչներ;
- օդաբաշխիչներ;
- կլոր և ուղղանկյուն օդային փականներ;
- շերտավոր ճաղաշարեր և այլն:
Ծածկույթ.
Ծածկույթն իրականացվում է գործարանային պայմաններում, փոշեներկման միջոցով՝ RAL միջազգային գունային սանդղակին համապատասխան: Ստանդարտ գույնը սպիտակն է: Պոլիեսթերային ծածկույթը ալյումինը հուսալիորեն պաշտպանում է օքսիդացումից:
Չափսեր.
Նվազագույն արտադրական չափսերը՝ 100×50 մմ:
Խորհուրդ տրվող առավելագույն չափսերը՝ 2900×2000 մմ:
Հնարավոր է մեծ չափսերով իրականացում՝ օգտագործելով հավելյալ ուժեղացումներ:
Մեր ընկերությունը տարբերվում է մրցակիցների մեծամասնությունից նրանով, որ արտադրանքը թողարկում է ինքնուրույն և ապրանքների ամբողջ շրջանակը համալրելու նպատակով նաև զուգահեռ ներմուծում է պակասող տեսակները: Ապրանքների ընտրությունը և արտադրության պրոցեսի վերահսկումը կատարվում է հենց մեր կողմից, ուստի խոտանի տոկոսը պրակտիկորեն գրեթե հասցվում է զրոյի:
Դեկորատիվ ճաղաշարերի արտադրությունը ստեղծագործական պրոցես է, ուստի մենք հաճախ ենք աշխատում ըստ պատվերի, իրականացնելով անհատական նախագծեր՝ նախատեսված կոնկրետ ինտերիերի և էքստերիերի համար: Մեր գործերի որոշ օրինակներ ներկայացված են կայքի «Պորտֆոլիո» բաժնում:
«ՎԱԵԼԿՈՆ» ՍՊ Ընկերությունը աշխատում է միայն փորձված մատակարարների հետ, և համապատասխան հումքը ստանում է այսպես ասված «առաջին ձեռքից»: Ալյումինի և տեսակավորված պողպատի նախապատրաստվածքները մենք պատվիրում ենք մետաղամշակմամբ զբաղվող խոշոր ձեռնարկություններից:
Օդափոխության ճաղաշարերի արտադրությունը սկսվում է անհրաժեշտ նյութերի ձեռքբերումից:
Նախապատրաստելով հումքը՝ մենք ուղղակիորեն անցնում ենք բուն արտադրությանը, որը պայմանականորեն կարելի է բաժանել մի քանի փուլերի:
Արտադրության փուլերն են.
- նյութի կտրում համապատասխան չափսերով կտորների;
- մետաղի/ալյումինի սառը ծռում;
- կետային զոդման աշխատանքներ;
- պերֆորացիա;
- ներկում;
- ավարտական սեղմում-հավաքում: