ՕԴԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ
«ՎԱԵԼԿՈՆ» ընկերության մասնագետները իրականացնում են բոլոր տեսակի օդափոխության համակարգեր ամենատարբեր օբյեկտների համար՝ արդյունաբերական կառույցներ, գործարաններ, բազմաֆունկցիոնալ շենքեր, առևտրի և ժամանցի կենտրոններ, հյուրանոցներ, ռեստորաններ, բանկեր, ուսումնական հաստատություններ, գրասենյակներ, բնակելի տներ և այլն:
Ներկայումս ցանկացած շենքում օդափոխության համակարգը հանդիսանում է ամենանվազագույն անհրաժեշտությունը: Օդափոխության համակարգի հիմնական առաջադրանքն է շենքում գտնվող մարդկանց հարմարավետության համար տարածքում ապահովել օդի շրջանառություն: Ճիշտ նախագծված համակարգը երաշխավորում է խոնավության, բորբոսի առաջացման հետ կապված խնդիրների բացակայությունը և դրական է ազդում առողջության և ինքնազգացողության վրա:
Օդափոխությունը դա տարածքից աղտոտված օդի արտածման և թարմ օդի ներածման պարբերական պրոցես է: Տարածքում արդյունավետ օդափոխությունը ներկայումս հանդիսանում է հիմնական չափանիշներից, որը հաշվի առնվում բնակելի և հասարակական օբյեկտների նախագծման ժամանակ:
Կախված իրենց նշանակությունից, օդափոխության սարքավորումները հագեցած են լինում լրացուցիչ ֆունկցիոնալ բլոկներով: Ներկայացնենք մանրամասներ դրանց մասին:
Ինչո՞վ է տարբերվում օդափոխությունը օդորակումից:
Օդորակումը և օդափոխությունը դիտարկել որպես փոխարինելի հասկացություններ՝ մեծ սխալ է: Երկու համակարգերն էլ տարբերվում են իրենց ֆունկցիոնալ նշանակությամբ:
Հիմնական տարբերություններն են.
- Երկու պրոցեսներն էլ կապված են օդի մաքրման և լավորակման հետ, բայց չեն փոխարինում, այլ միայն լրացնում են իրար:
- Օդափոխությունը տարածքից արտածում է օգտագործված օդը և ներածում թարմ օդ:
- Օդորակումը տարածքի ներսում սառեցնում է օդը և ապահովում դրա շրջապտույտը:
- Միայն օդորակման օգտագործման դեպքում չկա թարմ օդի մշտական ներածում: Դա ապահովվում է օդափոխության համակարգի միջոցով:
Բիզնես-ուղղվածությունների համար օդափոխության կայանքները ոչ միայն հարմարավետ կյանքի ապահովման հիմնական չափանիշ են, այլև կարևոր ներդրումային ծրագիր: Գործավարության հաջողությունը ծառայությունների մատուցման ոլորտում, արտադրական պրոցեսների որակը, աշխատակիցների աշխատանքային արտադրողականությունը ուղիղ կախված են տարածքի օդի որակից: Շատ կարևոր է կայանքների տեսակը և հզորությունը ընտրել շենքի պահանջներին համապատասխան:
Աշխատանքներն իրականացվում են տեխնիկական առաջադրանքի, ճարտարապետական գծագրերի և դիզայն-նախագծի հիման վրա: Մեր մասնագետները տարածքի ճարտարապետության հետ օդատարերի բարդ համակարգերի ինտեգրման մասով աշխատանքի մեծ փորձ ունեն, որն իրականացնում են դիզայներների հետ սերտ համագործակցելով, այն դեպքում, երբ կարևոր է դառնում նույնիսկ առաստաղի յուրաքանչյուր միլիմետրը կամ օդատարերի դեկորացիան:
Օդափոխության համակարգերի արդյունավետ աշխատանքի համար շատ կարևոր է աէրոդինամիկ հաշվարկը, որը ցույց է տալիս օդի ընդհանուր ծախսի տվյալները, որոշում օդատարերի հատույթների չափսերը, հաշվարկում օդատարերում ճնշման կորուստը, իսկ ակուստիկ հաշվարկի դեպքում՝ որոշում օդի բաշխման համակարգի ձայնային պարամետրերը:
Օդափոխության հաշվարկների հիման վրա իրականացվում է նյութերի և սարքավորումների ճշգրիտ ընտրություն, որոշվում են օդափոխության ներածման և արտածման համակարգերի տեղադրման տեղերը:
Օդափոխման համակարգերը դասակարգվում են ըստ հետևյալ հիմնական հատկանիշների.
- ըստ օդի տեղափոխման մեթոդի՝ բնական կամ արհեստական (մեխանիկական) օդափոխության համակարգ;
- ըստ նշանակության՝ ներածման, արտածման կամ ներածման-արտածման;
- ըստ սպասարկման զոնայի՝ տեղային կամ ընդհանուր փոխանակման;
- ըստ կոնստրուկտիվ իրականացման՝ հավաքովի կամ մոնոբլոկ:
«ՎԱԵԼԿՈՆ» ընկերությունը է վերը նշված ուղղվածության շրջանակներում առաջարկում է հետևյալ ծառայությունները.
- Ցինկապատ թիթեղից օդատարերի, ձայնախլացուցիչների, դրոսելային փականների արտադրություն և տեղադրում;
- Օդափոխության սարքավորումների և օդատարերի հաշվարկ և մոնտաժ;
- Օդափոխության համակարգերի մատակարարում և մոնտաժ;
- Ծխահեռացման և հակածխային համակարգերի մատակարարում և մոնտաժ;
- Օդափոխության համակարգերի ավտոմատացում և դիսպետչերացում;
- Գործարկման և կարգավորման աշխատանքներ;
- Երաշխիքային և հետերաշխիքային սպասարկում: