ՕԴՈՐԱԿՈՒՄ

«ՎԱԵԼԿՈՆ» ընկերությունը արհեստավարժ մասնագետների թիմ է, որը ներկայացնում է տարածքների օդորակման, օդափոխության, օդային ջեռուցման, արդյունաբերական սառնամատակարարման և ծխահեռացման, ինչպես նաև խոնավացման և չորացման համակարգերի նախագծման, սարքավորումների մատակարարման, տեղադրման-մոնտաժման, գործարկման-կարգաբերման և սպասարկման ծառայությունների ամբողջ շրջանակը:

Օդորակումը փակ հաստատություններում օդային միջավայրի հարմարավետ պայմանների ստեղծումն ու պահպանումն է՝ ջերմաստիճանի, հարաբերական խոնավության, օդի մաքրության, շարժման արագության և ճնշման կարգավորման հնարավորությամբ:

Օդորակման ուղղվածության կազմի մեջ են մտնում օդի բաշխման տեխնիկական միջոցները, հովացման կազմակերպումը, ինչպես նաև սառնա-ջերմամատակարարման տեխնիկական միջոցները, ավտոմատիկան, հեռակառավարումը և կլիմայի հսկողությունը:

Օդորակման համակարգերի նախագծման առավել կարևոր մասը ջերմային հոսքերի հաշվարկն է, ինչպես ներքին, որը տեղի է ունենում տարածքում գտնվող մարդկանց, սարքավորումների և լուսավորության հաշվին, այնպես էլ արտաքին` արևային ճառագայթումից առաջացած ջերմության հոսքի, արտաքին առավել տաք կամ սառը օդի ջերմափոխանակության շնորհիվ:

Մեր մասնագետների թիմը իրականացնում է նաև տեխնիկական առաջադրանքների կազմում, հաշվարկներ, որոշում համակարգի տեսակը, կատարում նախնական հատակագծում և արդյունքում շինարարության համար աշխատանքային նախագծի մշակում:

Օդորակման համակարգերի հաշվարկումն ու տեղակայումը բարդ և պատասխանատու աշխատանք է, քանի որ ինժեներների առաջ դրված առաջադրանքների հիմքում ընկած են բազմաթիվ տեխնիկական, ֆինանսական, ճարտարապետական և գեղագիտական պահանջներ ու խնդիրներ: Դրանք բոլորն էլ շատ կարևոր են և անմիջականորեն կապված օբյեկտի հետագա շահագործման հետ:

«ՎԱԵԼԿՈՆ» ՍՊ Ընկերությունը համագործակցում է օդափոխության և օդորակման արդյունաբերական համակարգերի լավագույն արտադրողների հետ՝ տրամադրելով աշխատանքների համար երաշխիք, պահպանելով բոլոր նորմերը և առաջադրված պահանջները:

Մեր ընկերությունը իրականացնում է օդորակման սարքավորումների հետևյալ տեսակների մատակարարումը.

  • Օդորակման ներածման-արտածման կայանքներ;
  • Ռեկուպերացիոն օդորակման համակարգեր;
  • Խոնավացմամբ և չորացմամբ օդորակման համակարգեր;
  • Արդյունաբերական օդորակման համակարգեր;
  • Օդորակման բոլոր տեսակի սպլիտ-համակարգեր;
  • Կանալային արդյունաբերական օդորակիչներ;
  • Կանգնակային օդորակիչներ;
  • Օդորակման մուլտի-սպլիտ համակարգեր;
  • Մուլտիզոնալ VRF, VRV օդորակում;
  • Չիլերներ;
  • Ֆանկոյլներ;
  • Կենտրոնացված օդորակիչներ;
  • Ճշգրիտ օդորակիչներ;
  • Ռուֆտոպներ (տանիքային օդորակիչներ);
  • Կոմպրեսորա-կոնդենսատորային բլոկներ:

Վերոնշյալ ոլորտի շրջանակներում առաջարկում ենք հետևյալ ծառայությունները.

  • Խորհրդատվություն և համապատասխան համակարգի տեսակի որոշում;
  • Էսքիզային և աշխատանքային նախագծի մշակում;
  • Սարքավորումների գնում և մատակարարում արտադրողների պահեստներից;
  • Սարքավորումների մոնտաժ, գործարկում և հանձնում շահագործման;
  • Ամենաբարդ համակարգերի տեղակայում, գործարկում և կարգաբերում;
  • Սպասարկման, երաշխիքային և հետերաշխիքային ծառայություններ:

Համակարգի ընտրության հարցում կարևոր է պրոֆեսիոնալ մոտեցումը և հաշվարկը, որը հնարավորություն կտա օդի տեղաբաշխման ժամանակ խուսափել անհարմարավետությունից:

Մեր ընկերությունն իրականացնում է գործարանների, արտադրամասերի, արտադրական տարածքների, բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրների, ժամանցի կենտրոնների, առևտրի կենտրոնների, հյուրանոցային համալիրների, հանգստյան տների, առանձնատների, գրասենյակների, ռեստորանների, բնակարանների և տարբեր նշանակության հաստատությունների օդորակման համակարգերի անհատական կառուցման և մոնտաժային աշխատանքներ:

ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ