Պորտֆոլիո

Բազմաբնակարան Բնակելի Շենք, «ՏԵԽՆՈՏՈՒՆ ՍՊԸ»

 

ՀՀ, ք. Երևան, Արաբկիր վարչական շրջան, Աղբյուր Սերոբ 50

 

Շինարարական Ծավալ: 15 800 մ2

 

Աշխատանքի նկարագիր

Օդափոխության, ծխահեռացման և ջեռուցման համակարգերի հաշվարկ և նախագծում, սարքավորումների
մատակարարում և շինմոնտաժային աշխատանքներ

Կաթսայատան համակարգի հաշվարկ և նախագծում, սարքավորումների մատակարարում և շինմոնտաժային աշխատանքներ

Ներքին ջրամատակարարման ցանցի, պոմպակայանի, կենցաղային և հեղեղատար կոյուղու համակարգերի հաշվարկ և
նախագծում, սարքավորումների մատակարարում և շինմոնտաժային աշխատանքներ

Հրդեհամարման համակարգի, կից պոմպակայանի հաշվարկ և նախագծում, սարքավորումների մատակարարում և շինմոնտաժային աշխատանքներ

Ջրամբարի և միացման հանգույցի հաշվարկ, սարքավորումների մատակարարում և շինմոնտաժային աշխատանքներ

 

«ԹՈՒՖԵՆԿՅԱՆ ՀՈՍՊԻԹԱԼԻԹԻ» ՍՊԸ, Արենի Ուայն Հյուրանոցային Համալիր, Գլխավոր Կապալառուի Գործունեություն

 

ՀՀ, մարզ. Վայոց Ձոր, գյուղ Արենի, 2-րդ փ.

 

Շինարարական Ծավալ: 50 000 մ2

 

Աշխատանքի նկարագիր

Հյուրանոցի համալիր շինարարության շրջանակներում Գլխավոր կապալառուի գործունեության ստանձնում՝
Կապալառու/ենթակապալառու կազմակերպությունների կողմից իրականացվող աշխատանքների կանոնակարգում,
վերահսկում, ստուգում, ընդունում-հանձնում և այլ կազմակերպչական աշխատանքների իրականացում։

Գլխավոր կապալառուի՝ իր լիազորությունների շրջանակներում, սեփական աշխատուժի և շին. տեխնիկայի
ներգրավմամբ շինարարական աշխատանքների իրականացում, ապրանքների և նյութերի մատակարարում,
ծառայությունների մատուցում, անհրաժեշտ մեխանիզմների կամ սարքավորումների ապահովում։

 

«ԳՐԱՆԴ ՄԱՍՏԵՐ» ՍՊԸ, Վարչական շենք, HVAC

 

ՀՀ, Արարատի մարզ, ք. Մասիս, Հրանտ Վարդանյան փ. 8

 

Շինարարական Ծավալ: 1 128 մ2

 

Աշխատանքի նկարագիր

Օդափոխության և օդորակման VRF համակարգերի մատակարարում և մոնտաժային աշխատանքներ

Ջեռուցման համակարգերի մատակարարում և մոնտաժային աշխատանքներ

Կաթսայատան սարքավորումների մատակարարում և մոնտաժային աշխատանքներ

«ՄԵԴԻԿԱԼ ՀՈՐԻԶՈՆ» ՍՊԸ, Երկհարկանի Շինություն

 

ՀՀ, Արարատի մարզ, ք․ Մասիս, Հ․Վարդանյան փ․ 22 շենք

 

Շինարարական Ծավալ: 1 240 մ2

 

Աշխատանքի նկարագիր

Շենքի հիմնային նախապատրաստական աշխատանքներ

Հիմքի ամրանային հիմնակմախքի ձևավորում, բետոնացում և ջրամեկուսացում

Երկաթբետոնե կոնստրուկցիաների կառուցում

Հավաքովի երկաթբետոնե հեծանների մոնտաժ

Ջրամեկուսացում և ջրահեռացման համակարգի իրականացում

Աստիճանավանդակների կառուցում

Հարթ տանիքի կառուցում

Արտաքին պատերի իրականացում

ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ