Տեխնիկական տնօրենի տեղակալ
«ՎԱԵԼԿՈՆ» ՍՊ ընկերությունն աշխատանքի է հրավիրում Տեխնիկական տնօրենի տեղակալի:
Տեխնիկական տնօրենի տեղակալը պատասխանատու է՝ ընկերության շինարարական բլոկի աշխատանքների կազմակերպման, իրականացման համար:
Տեխնիկական տնօրենի տեղակալի հիմնական պարտականություններն են՝
- Նախագծման փուլում գտնվող պրոյեկտների ուղղորդում
- Պատվիրատուների հետ հանդիպումների կազմակերպում, տեխնիկական առաջադրանքների քննարկում
- Ինժեներաշինարարական նախահաշիվների (մասնագրերի) կազմման ընթացքում մասնակցություն գլխավոր ինժեների և նախահաշվային, մատակարարման բաժնի աշխատակիցների հետ
- Աշխղեկների աշխատանքների կազմակերպում (նաև անմիջական մասնակցություն շին. հրապարակում)
Անհրաժեշտ գիտելիքներ և որակավորում
- Կրթական աստիճան (առնվազն մագիստրոսի կոչում) տեխնիկական կամ ինժեներական բնագավառներում
- Առնվազն 2 տարվա պրակտիկ աշխատանքային փորձ հետևյալ ոլորտներում՝ Էլեկտրականություն, ներքին, ճարտարապետական և տարածքային լուսավորություն, ջուր և կոյուղի, օդափոխություն և օդորակում (HVAC), ջեռուցում, շատրվանային համակարգեր և այլն
- Հայերեն, ռուսերեն լեզուներով գրավոր և բանավոր հաղորդակցման գերազանց հմտություններ, անգլերեն լեզվի իմացությունը ցանկալի է
- MS Office- ի գերազանց իմացություն
- Aսto CAD ծրագրի գերազանց իմացություն
- Վարորդական իրավունք /BC/
Դիմելու համար անհրաժեշտ է լուսանկարով ինքնակենսագրականը ուղարկել hr@waelcon.am էլ. հասցեին, թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը կամ դիմել մեր կայքի միջոցով՝ լրացնելով համապատասխան դաշտերը
ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ