Գլխավոր հաշվապահ

 

«ՎԱԵԼԿՈՆ» ՍՊ ընկերությունն աշխատանքի է հրավիրում Գլխավոր հաշվապահի:

Գլխավոր հաշվապահը պատասխանատու է ընկերության հաշվապահական հաշվառման և ֆինանսական ռեեստրային գործունեության իրականացման հետ կապված բոլոր գործառույթների համար, սույն շրջանակներում ընդունված որոշումների, կատարված/համակարգված աշխատանքների և արդյունքների համար՝  օրենսդրությամբ և ներքին կանոնակարգերով սահմանված սկզբունքներով:

Գլխավոր հաշվապահի  հիմնական պարտականություններն են՝

  • Հաշվապահական հաշվառման վարում, հաշվետվությունների ժամանակին կազմում ու համապատասխան մարմիններին ներկայացում
  • Ընկերության գործունեությունից բխող, ՀՀ Օրենսդրությանը համապատասխան հաշվետվությունների պատրաստում
  • Ընկերության աշխատողների աշխատավարձի, աշխատավարձին հավասարեցված վճարների և այլ վճարների հաշվարկման աշխատանքների ապահովում
  • Ձեռք բերված ապրանքանյութական արժեքների ընդունման, պահեստավորման, պահեստավորված միջոցների շարժի հաշվառման աշխատանքների ապահովում
  • Կնքված պայմանագրերի շրջանակներում կատարված աշխատանքների, մատուցված ծառայությունների և մատակարարված ապրանքների գծով ստացված վճարային փաստաթղթերի ճշտության ստուգում և հաշվառում
  • Կառավարչական հաշվետվությունների ամբողջականության ու Ճշգրտության վերահսկողություն
  • Ներմուծման շարունակական գործընթացի ավարտական փուլում, մաքսազերծման համար անհրաժեշտ փաստաթղթերի կազմում, մաքսային գործակալի և կազմակերպության լիազորված անձի կողմից կատարվող գործառույթների վերահսկողություն
  • Դեբիտորական և կրեդիտորական պարտքերի հաշվառում
  • Եկամուտների և ծախսերի ճշգրիտ վերլուծության իրականացում
  • Ընթացիկ իրականացվող շինարարությունների և շին. աշխատանքների ընթացքում, նախապես պլանավորված ռեեստրային բազաների ստեղծում, կատարողական ակտերի կազմման համար և դրանց իրականացման համար անհրաժեշտ ընթացիկ աշխատանքների վերահսկողություն
  • Պայմանագրերի, համաձայնագրերի, հանձնման ընդունման և այլ իրավական ակտերի կազմում
  • Ներքին և արտաքին գործընկերների հետ կնքվող պայմանագրերի ֆինանսական բաղկացուցչի վերահսկողություն
  • Ընկերության հաստատված ձևաչափերին համապատասխան ֆինանսական և հաշվապահական հաշվետվությունների (Ֆին.պլանավորում հարաբերակցված ժամկետային, վերլուծական իրավիճակին) պատրաստում
  • Հաշվապահական և ֆինանսահարկային օրենսդրության փոփոխությունների հետևում և հաշվապահության վարում գործող օրենսդրության պահանջներին համապատասխան:
  • Հաշվապահական և ֆինանսահարկային օրենսդրության շրջանակներում գործող օրենսդրությանը համապատասխան, ընդունված որոշումների, կատարված/համակարգված աշխատանքի և արդյունքների ողջ պատասխանատվության կրում:

Անհրաժեշտ գիտելիքներ և որակավորում

  • Կրթական աստիճան (առնվազն մագիստրոսի կոչում) հաշվապահության, ֆինանսների բնագավառներում
  • Առնվազն 5 տարվա փորձ ֆինանսական կառավարման և հաշվապահության բնագավառներում
  • Հաշվապահական հաշվառման ՀԾ ծրագրի, ֆինանսական տվյալների վերլուծության գերազանց իմացություն
  • Հայերեն, ռուսերեն լեզուներով գրավոր և բանավոր հաղորդակցման գերազանց հմտություններ, անգլերեն լեզվի իմացությունը ցանկալի է
  • MS Office- ի գերազանց իմացություն

Դիմելու համար անհրաժեշտ է լուսանկարով ինքնակենսագրականը ուղարկել hr@waelcon.am էլ. հասցեին, թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը կամ դիմել մեր կայքի միջոցով՝ լրացնելով համապատասխան դաշտերը

Դիմել այս թափուր աշխատատեղին









    ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ