Լուրերի պահոց
«ՎԱԵԼԿՈՆ» ընկերությունը սկսել է նոր նախագծի իրականացման աշխատանքներ: Այս անգամ աշխատանքներն իրականացվում են «Մեդիկալ Հորիզոն» դեղագործական գործարանում: Այստեղ ընթանում են օդորակման և օդափոխության աշխատանքներ:
Ավարտին մոտեցավ ևս մի աշխատանք, որն իրականացվեց «Ցեպելին Արմենիա» ՍՊԸ –ի արտադրական տարածքներում: Մեր մասնագետները պրոֆեսիոնալիզմով կատարեցին իրենց առջև դրված խնդիրը՝ կաթսայատան կառուցման և արտադրական տարածքների ջեռուցման աշխատանքները:
«Ցեպելին Արմենիա» ՍՊԸ –ի արտադրական տարածքներում սկսվել են կաթսայատան կառուցման աշխատանքները, որտեղ իրականացվում է ջեռուցման համապատասխան սարքավորումների մատակարարում և մոնտաժում:
«Կոկա-Կոլա ՀԲՔԱ» ՓԲԸ -ի օշարակի պատրաստման արտադրամասում «ՎԱԵԼԿՈՆ» ընկերությունը ավարտեց օդափոխության ներածման և արտածման համակարգերի մատակարարման և մոնտաժման աշխատանքները: