ԱԼՅՈՒՄԻՆԵ ԿՈՆՍՏՐՈՒԿՑԻԱՆԵՐ

«ՎԱԵԼԿՈՆ» ընկերության հիմնական ուղղվածություններից է ապակե-ալյումինային կոնստրուկցիաների արտադրությունը՝ պատուհաններ, դռներ, ֆասադների ապակեպատում, ավտոմատ մուտքային լուծումներ: Բացի այդ, մենք առաջարկում ենք նաև վիտրաժների և ատրիումների պատրաստման, հավաքման, մոնտաժի մասով մեր պրոֆեսիոնալ ծառայությունները:

Մեր ընկերությունը մասնագիտացած է ալյումինե կոնստրուկցիաների արտադրության և տեղադրման մեջ: Աշխատանքի մեծ փորձը, արտադրության մեջ նորագույն տեխնոլոգիաների կիրառումը մեր արտադրանքը դարձնում է ավելի ու ավելի ճանաչելի: Մեր աշխատանքում մենք օգտագործում ենք բարձրորակ ալյումինե պրոֆիլներ, բաղադրիչներ և կցամասեր՝ բազմամյա երաշխիքով՝ օգտագործելով առաջատար արտադրողների հավաստագրված նյութեր:

Մեր ընկերության տեսականին անընդհատ ընդլայնվում է: Միջնորդներ չկան, մենք աշխատում ենք անմիջապես արտադրողի հետ: Այդ իսկ պատճառով մեր արտադրանքի գները մնում են մատչելի բոլոր կատեգորիաների համար:

Առաջարկվող արտադրանքների կիրառման շրջանակները բավականին լայն են՝ օգտագործվում են բնակելի և ոչ բնակելի շինարարության մեջ: Սա հարմարավետության նոր դարաշրջան է, որտեղ միջնորմները, դռներն ու պատուհանները չեն կոտրվում, չեն ճաքում սառնամանիքից և շոգից, խոչընդոտում են սառը և տաք ջերմաստիճանի ներթափանցմանը: Դրանց օգնությամբ նախագծվում են բազմաբնակարանային բազմաֆունկցիոնալ շենքեր, տներ, գրասենյակներ, առևտրային օբյեկտներ, արտադրական տարածքներ և այլն:

Արտադրության առանձնահատկություններն են.

Այսօր ալյումինե պրոֆիլների արտադրության մեջ օգտագործվում են առաջադեմ տեխնոլոգիաներ, ինչը հնարավորություն է տալիս արտադրել թեթև կոնստրուկցիաներ, որոնք առանձնանում են մեծ ամրությամբ:

Որպես կանոն, ալյումինե պրոֆիլը պատրաստվում է եռաբաղադրիչ համաձուլվածքներից, որտեղ, բացի ալյումինից, օգտագործվում են նաև սիլիցիում և մագնեզիում: Նման պրոֆիլները պատրաստվում են երկու տեսակի՝ սառը և համակցված տաք, որոնք տարբերվում են ջերմահաղորդունակության աստիճանով:

Ալյումինե կոնստրուկցիաները տարբերվում են ըստ արտաքին տեսքի, ջերմահաղորդականության, միջուկ-փաթեթների և կցամասերի տեսակների: Կոնստրուկցիաները պատրաստվում են «տաք» կամ «սառը» ալյումինե պրոֆիլից: Տաք պրոֆիլը հագեցած է պլաստմասե կամ պոլիամիդային խցիկով՝ «ջերմային կամրջակով», որը կանխում է ձմռանը սառչելուց: Պրոֆիլը ներկվում է տարբեր գույներով՝ ըստ RAL գունային սանդղակի, ենթարկվում անոդացման կամ տեքստուրացման պրոցեսի:

«ՎԱԵԼԿՈՆ» ընկերությունը արտադրում է ալյումինե կոնստրուկցիաներ տարբեր միջուկ-փաթեթներով։ Մենք առաջարկում ենք հետևյալ տարբերակները.

  • մեկտակ ապակի;
  • ապակեփաթեթներ (2 և 3 ապակիներով);
  • սենդվիչ պանելներ:

Ալյումինե կոնստրուկցիաներում օգտագործվող ապակու տեսակներն են.

  • թափանցիկ և պարզ;
  • կոփված;
  • փայլատ;
  • գունավոր (տոնավորված զանգվածով);
  • թաղանթապատ ապակի (հակավանդալային և/կամ գունավոր թաղանթներ);
  • նկարազարդված ապակի (լուսանկարչական տպագրություն, ավազահանություն, փորագրություն և այլն);
  • ապակեփաթեթներ ներքին մասնատման էֆեկտով;
  • ապակեփաթեթներ էներգախնայող կամ բազմաֆունկցիոնալ ապակիներով:

Մեր ընկերությունն առավելապես առաջարկում է.

  • Ալյումինե պրոֆիլների և կցամասերի մատակարարում արտասահմանյան արտադրողներից;
  • Ալյումինե պրոֆիլների և կցամասերի մեծածախ վաճառք;
  • Համապարփակ ծառայությունների մատուցում` սկսած չափագրություններից մինչև հանձնում շահագործման;
  • Ալյումինե կոնստրուկցիաների արտադրություն;
  • Ոչ ստանդարտ առաջադրանքների իրականացում;
  • Նախագծա-նախահաշվային աշխատանքներ;
  • Արհեստավարժ աշխատակիցներ;
  • Երաշխիքային սպասարկում;
  • Որակի հսկողություն;
  • Ոչ բարձր, մրցունակ գներ;
  • Պատվերի կատարման սեղմ ժամկետներ:

Արհեստավարժ ինժեներների, կոնստրուկտորների և դիզայներների անձնակազմը անհատական ​​պատվերով կապահովի ալյումինե կոնստրուկցիաների նախագծումը, արտադրությունը և տեղադրումը՝ նախապես համաձայնեցված ժամկետներում, տրամադրելով երաշխիք և հետերաշխիքային սպասարկման ծառայություններ:

Մենք մեր տրամադրության տակ ունենք ալյումինե կոնստրուկցիաների ոլորտում մեծ աշխատանքային փորձ ունեցող սեփական մասնագետների կոնստրուկտորական բաժին:

Ընկերության արտադրամասը հագեցած է ժամանակակից, հզոր սարքավորումներով: Այդ իսկ պատճառով ալյումինե դռների, պատուհանների, ֆասադային համակարգերի արտադրությունն իրականացվում է որակյալ և հուսալի՝ ժամանակակից նորմերին և չափանիշներին համապատասխան: Այն սպառողին առաջարկում է գույների, ծածկույթների, նախշերի և փորագրությունների լայն տեսականի:

Ալյումինե կոնստրուկցիաների արտադրության յուրաքանչյուր փուլ խստորեն վերահսկվում է՝ բացառվում է որևէ սխալ կամ անճշտություն:

ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ