ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ

«ՎԱԵԼԿՈՆ» ընկերությունը ժամանակակից, էներգետիկ, դինամիկ զարգացող ընկերություն է, որը լուսավորության ոլորտում զբաղվում է էներգախնայող տեխնոլոգիաների ներդրմամբ: Առաջնայնությունը տրվում է լուսադիոդների վրա հիմնված լուսավորության համակարգերին՝ որպես ավելի արդյունավետ, էկոլոգիապես մաքուր և խնայող սարքավորում: Կազմակերպության հիմքում ընկած է էներգաարդյունավետ նախագծերի և լուսավորության համակարգերի ընտրության և կազմակերպման հարցում ունիվերսալ լինելու ձգտումը:

Ի սկզբանե մենք լուսադիոդային արտադրանքի բազմաթիվ ապրանքանիշերի մատակարար ենք հանդիսացել Հայաստանի Հանրապետությունում և ներկայացնում ենք լուսատուների ու աքսեսուարների ամենալայն տեսականին լավագույն արտասահմանյան արտադրողներից:

«ՎԱԵԼԿՈՆ» ՍՊ Ընկերությունը զբաղվում է լուսավորության համակարգերի իրականացման շրջանակներում բարձրորակ արտադրանքի վաճառքով: Նրա արտադրանքի տեսականին ներառում է լուսադիոդային և ավանդական լուսատուներ, մոդուլային լուծումներ, հետին լուսավորություն, օպտիկա և դրայվերներ:

Ներկայումս մեր ընկերությունն իրականացնում է տեխնիկական և ճարտարապետական-գեղարվեստական ​​լուսավորության բոլոր տեսակի նախագծեր: Մենք վստահ ենք, որ միայն ճարտարապետների, ինժեներ-լուսատեխնիկների և էլեկտրիկների համատեղ աշխատանքը, ինչպես նաև էլեկտրամոնտաժային բաժնի մասնագետների գործնական խորհուրդները կերաշխավորեն ամենաբարձր մակարդակով աշխատանքի կատարում և արդյունք՝ լիովին բավարարելով ցանկացած հաճախորդի պահանջները: Մենք օգնում ենք մշակել լուսավորության էսքիզ-դիզայն, որի հիման վրա կստեղծվի օբյեկտի եռաչափ մոդել:

Լուսավորության նախագծի շնորհիվ հաճախորդը կարող է տեսնել արտաքին, ներքին, ճարտարապետական-ֆասադային և տարածքային լուսավորության եռաչափ մոդելը մինչև նախագծի մեկնարկը, իսկ աշխատանքի ավարտական փուլում համեմատել և համադրել ստացված արդյունքի հետ:

Ճարտարապետական-ֆասադային լուսավորության շնորհիվ յուրաքանչյուր շենք կարող է կերպափոխվել և արդիականացվել։ Ճիշտ լուսավորության դեպքում մեր կողմից առաջարկվող օրիգինալ լուծումները կվերափոխեն շենքի տեսքը՝ կյանք տալով ճարտարապետական ​​կառույցին:

«ՎԱԵԼԿՈՆ» ընկերության մասնագետները զբաղվում են նաև ներքին նորմատիվային լուսավորության նախագծմամբ և իրականացմամբ: Կախված օբյեկտի նշանակությունից «ՎԱԵԼԿՈՆ» ՍՊԸ մասնագետները կորոշեն լուսատուների և լուսարձակների տեսակը, գույնը, ձևը, դիզայնը, քանակը: Լուսավորող սարքերը ընտրվում են նաև ըստ լույսի հզորության՝ օբյեկտի գտնվելու վայրին և շենքի երեսպատմանը համապատասխան: Բացի այդ, գունային գամման և լուսավորության մի շարք հատկանշական բնութագրեր ընտրելիս, հաշվի են առնվում հաճախորդի ցանկությունները: Նախագծման վերջնական փուլում ֆոտոմետրիկ տեխնիկական տվյալների համաձայն ընտրվում են լուսավորման սարքերը, տեղաբաշխվում և որոշվում լուսային շեշտադրումները:

Մեր պորտֆոլիոյում կարելի է գտնել հասարակական շենքերի և տարածքների, առևտրի կենտրոնների և խանութների,   պահեստային և արտադրական տարածքների, ավտոկայանատեղիների, լանդշաֆտների, փողոցների, հյուրանոցային համալիրների և այլ կառույցների լուսավորման աշխատանքներ: Մեր ընկերության մասնագետները միշտ հաշվի են առնում ճարտարապետի և պատվիրատուի նախասիրությունները՝ հիմքում ունենալով լուսավորության գեղագիտական արդյունքը:

Երկարատև առևտրային գործունեության և կուտակված փորձի արդյունքում մեր ընկերությունը կայուն հարաբերություններ է հաստատել խոշորագույն արտադրողների հետ, մատակարարում է տարբեր նշանակության լուսատուներ, սպառողին առաջարկելով միայն միջազգային չափանիշներին համապատասխան հայտնի ապրանքանիշերի բարձրորակ արտադրանք: Արտադրանքների մոդելային շարքերը կիրառվում են արդյունաբերական, փողոցային, գրասենյակային և ճարտարապետական-գեղարվեստական ​​լուսավորության ոլորտում:

Մեր ընկերությունը առաջնային է համարում սպառողին տալ ընտրության հնարավորություն: Հնարավոր է ձեռք բերել բարձր, միջին կամ ցածր գնային սեգմենտի սարքավորումներ՝ ունենալով արդյունք մատչելի գնով։

Մեր արտադրանքի տեսականու բազմազանությունը տալիս է ընտրության լայն հնարավորություններ:

Լուսավորության ծառայությունների հիմնական տեսակներն են.

  • Փորձառու մասնագետների տեխնիկական խորհրդատվություն;
  • Օպերատիվ աջակցություն սարքավորումների ընտրության հարցում;
  • Տեխնիկական և տնտեսգիտական հաշվարկներ;
  • Լուսավորման նախագծի մշակում անհատական ​​մոտեցմամբ;
  • Դիզայն և եռաչափ մոդելավորում DIALux, Cinema4D, 3D MAX ծրագրերի օգտագործմամբ;
  • Լուսավորության սարքավորումների մատակարարում;
  • Շեֆմոնտաժ;
  • Որակի արդյունավետ վերահսկում;
  • Մոնտաժային, գործարկման և կարգավորման աշխատանքներ;
  • Երաշխիքային սպասարկում:
ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ